ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա-ԵՄ վիզային խնդիրները կարող են հանգեցնել միգրացիոն հերթական ճգնաժամի

RT

Եվրախորհրդարանի պատգամավորները դադարեցրել են Թուրքիայի քաղաքացիներին շենգենյան գոտի առանց մուտքի արտոնագրի թողնելու ծրագրի շուրջ աշխատանքները: Սոցիալ-դեմոկրատները, պահպանողականներն ու լիբերալները հստակ պայմանավորվածության են հասել և հայտարարել են.«Եթե Անկարայի քաղաքական կուրսի փոփոխություն չլինի, ոչ մի վիզաների չեղարկում էլ չի լինելու։

Eu observer առցանց պարբերականի փոխանցմամբ, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ասել է, որ գործընթացը կսկսվի միայն այն ժամանակ, երբ գործարքի իրականացման համար Եվրամիության առաջ քաշած 72 նախապայմաններն էլ կատարվեն:

Վիզաների չեղարկումն Անկարայի և Բրյուսելի միջև մարտին կնքված փախստականների մասին համաձայնագրի մասն է: Անցած շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկել էր Եվրախորհրդարանին և ԵՄ խորհրդին վերացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումները, եթե Անկարան մինչև հունիսի վերջ կատարի մնացյալ հինգ պայմանները, որոնց թվում է հակաահաբեկչական օրենսդրությունը բարելավելը:

Սակայն, արձագանքը Թուրքիայի կողմից շատ բուռն ու հարձակողական է եղել: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհուրդ է տվել Եվրամիությանը գնալ իր ճանապարհով՝ ասելով, որ չի պատրաստվում փոփոխել օրենքները: Էրդողանը հատկապես քննադատել է ԵՄ-ի պահանջը՝ հակաահաբեկչական օրենսդրությունը փոխելու վերաբերյալ, և հույս է հայտնել, որ հունիսի փոխարեն, ինչպես պլանավորված էր ավելի վաղ,  վիզային ռեժիմը կչեղարկվի «ամենաուշը հոկտեմբերին»։

Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրն էլ իր հերթին հայտարարել է, թե իբր Թուրքիան «բավականին շատ բան է արել, որպեսզի առանց վիզայի ռեժիմի մասին պայմանագիրը ստորագրվի: Սակայն, ԵՄ-ն պնդում է, որ Թուրքիան ուղղումներ կատարի իր հակաահաբեկչական օրենսդրությունում: Թուրք նախարարը նշել է, որ Թուրքիան այդ քայլին չի գնա:»

ԵՄ-Թուրքիա այս տարաձայնությունը, սակայն, շատ ավելի վտանգավոր է, քան առաջին հայացքից կարող է թվալ: Եվրախորհրդարանը, մերժելով խորհրդակցություններ անցկացնել թուրքերի համար վիզաների չեղարկման հարցով, անուղղակիորեն սպառնալիքի տակ է դնում նաև Թուրքիայի հետ կնքված փախստականների համաձայնագիրը:

Իսկ նման որոշումը միանշանակորեն կազդի Թուրքիայի պահվածքի վրա՝ փախստականների հիմնախնդրում: Բացառված չէ, որ թուրքերը փախստականներին գործիք դարձնելով՝ սկսեն «վրեժ լուծել» ԵՄ-ից խոստումը չկատարելու համար: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: