ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ես միայն երեկոյան գիտակցեցի`ինչ է նշանակում ազատագրել Շուշին». այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի 77 ամյակն է

«1990թ-ին Ադրբեջանը քարտեզ հրապարակեց, որտեղ երկրի կազմում ընգրկված էին Զանգեզուրը և Սևանի կեսը: Հայրենիքը վտանգի մեջ էր, իսկ յուրաքանչյուր հայի պարտքն, անկախ նրանից, թե ինչ դիրքորոշման է հարում, իր հայրենիքը պաշտպանելն է»,- իր հարցազրույցներից մեկում նշել է Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:

Առաջնորդվելով հայրենիքի հանդեպ պարտքի այս գիտակցմամբ՝ 1990թ-ին Արկադի Տեր-Թադևոսյանը դառնում է  «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ, որը  պաշտպանում էր սահմանամերձ հայկական գյուղերը, որոնք ենթարկվում էին ադրբեջանցիների մշտական հարձակումներին և գնդակոծություններին: Արդեն 1991թ-ի հուլիսի 31-ին նա մեկնում է  Արցախ, որտեղ սկսում է  զբաղվել աշխարհազորայինների ուսուցմամբ: 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերին, Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ փայլուն օպերացիայի շնորհիվ, հաջողվում է  թշնամուց ազատագրել  ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան): 1992 թվականի մայիսին նախապատրաստում և փայլուն ձևով իրականացում է Շուշի քաղաքի ազատագրումը, որը համարվում էր ադրբեջանական զորամիավորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։

Այսօր Արցախի ազատարամրտի հերոս Արկադի Տեր-Թադևսոյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1939 թ. մայիսի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Արկադի Տեր-Թադևոսյանը միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիի համար 9, իսկ հետո՝ համար 10 ռուսական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո Տեր-Թադևոսյանը զորակոչվում է բանակ, այնուհետև ընդունվում Սանկտ Պետերբուրգի կապի ռազմական ակադեմիա, որից հետո ծառայության անցնում նախ՝ Գերմանիայում, հետո՝ Աֆղանստանում, Չեխիայում ու Բելառուսում, իսկ 1987թ-ին, ինչպես ինքն է նշել, հայրենիքի կարոտը ռազմարվեստում արդեն կոփված ու կայացած զինվորականին բերում է Հայաստան: Կոմանդոսը նախ ծառայության է անցնում Գյումրիում, հետո՝ Երևանում՝ միաժամանակ դասախոսելով գյուղատնտեսական ինստիտուտում՝ որպես ռազմական ամբիոնի դասընթացակարգի պետ:

Արկադի Տեր-Թադևսյանը  չի սիրում խոսել այն մասին, թե ինչպես է ստացել Կոմանդոս անունը: Այնուամենայնիվ, իր մերձավորների շրջանում մի անգամ անկեղծացել ու պատմել է, որ Կոմանդոս անունով իրեն կնքել են զինակից ընկերներն Արցախում՝ որպես առաջնորդ, ում խոսքով շարժվել են գործողութունների ժամանակ, հայտնում է Ռազմ info-ն:

Իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով Շուշիի ազատագրմանը, Կամանդոսը պատմում է.

«Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք ազատագրենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»,- հայտնում է Panarmenian Net-ը: «Երբ հրամանատարը խնդիր է դնում, նա գիտակցում է, որ այն կարող է լուծվել կյանքի գնով, բայց եթե նա համոզված է, որ խնդիրը լուծվելու է, ապա պետք է ընտրել այն մարդուն, ով կգնա նման վտանգավոր քայլի»: Գիտակցելով այս ամենը` Կոմանդոսը ջոկատ հավաքեց և ասաց. «Ով վախենում է, մի քայլ առաջ»: Նրանց, ովքեր կատարեցին այդ քայլը, Արկադի Տեր-Թադևոսյանը գրկեց և շնորհակալություն հայտնեց ծառայության համար:

Շուշին ազատագրվեց 26,5 ժամում: Այդ օպերացիային պատրաստվել էին շատ ամիսներ: Մայիսի 9-ին՝ առավոտյան 04:30-ին, Տեր-Թադևոսյանին հաղորդեցին, որ քաղաքն ազատագրված է.

«Ես չգիտեի` ինչ անել. ասել մարդկանց, թե ոչ, քաղաքում ականներ են, իմ մարդիկ կարող են զոհվել, և ինքս ինձ հետ պայքարեցի մինչև առավոտյան ժամը 8-ը:  Այն բանից հետո, երբ հայտարարեցի, որ քաղաքում այլևս հակառակորդ չկա, քնեցի, քանի որ չէի քնել արդեն մի քանի օր: Այսպիսով, ինձ ազատագրված Շուշի բերեցին քնած»,- ժպիտը դեմքին հիշում է Կոմանդոսը:

 «Ես շատ կուզեի ուրախանալ իմ զինվորների հետ, բայց, ցավոք սրտի, օրգանիզմս չէր դիմանում: Ես միայն երեկոյան գիտակցեցի` ինչ է նշանակում ազատագրել Շուշին»:

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ, ԿՈՄԱՆԴՈ՛Ս!!!

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: