ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2015-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել 10.468, քաղաքացիությունից հրաժարվել է 2.476 անձ

2015-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել 10.468 անձ, որից 3.156-ը` սիրիահայ, քաղաքացիությունից հրաժարվել է 2.476-ը: Այս մասին ԱԺ-ում 2015թ-ի բյուջեի կատարողականը ներկայացնելով տեղեկացրել է ՀՀ նախագահ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, հատուկ կացության կարգավիճակ է տրվել 576 անձի:

2015-ի պետական բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվել է 4 մլրդ 580 մլն դրամ, կատարողականը 98.6%:

Ըստ Սարգսյանի՝ 2015-ին նախորդ տարվա համեմատ աշխատակազմի ծախսերն աճել են մոտ 10%-ով: Արդյունքներով՝ տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 64 մլն 729.000 դրամ:

Սարգսյանը ներկայացրել է ոչ ֆինանսական ցուցանիշերը ևս, ըստ որի՝ ընթացիկ մշտական աշխատանքին տեղի էր ունենում սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որին նախագահի աշխատակազմն ակտիվ մասնակցություն է ունեցել, գրում է Tert.am-ը:

Ըստ նրա՝ հաշվետու տարում ՀՀ նախագահի ստորագրմանն է ներկայացվել 204 օրենք, 226 միջազգային պայմանագիր, նախապատրաստվել է նույնքան տեղեկանք, 1200 ուղերձ և այլն: Նախագահը կատարել է 20 պետական պաշտոնական այց այլ երկիր, հյուրընկալել մի շարք երկրների նախագահների, ավելի քանի 40 պաշտոնական անձանց ընդունել:

ՀՀ նախագահի դիմում բողոքների բաժինը ստացել է 6530 դիմում-բողոք առաջարկություն, ընդունել է 6030 քաղաքացու: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: