ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչու՞ Բաքուն ազատ արձակեց Իսմայիլովային

Ադրբեջանական իշխանությունները կրկին հայտնվել են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Պատճառն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումն է կամ, ավելի ճիշտ, նրա նկատմամբ խափանման միջոցը 7,5 տարվա ազատազրկումից 3,5 տարվա պայմանական ազատազրկմամբ փոխարինելը: «Մենք դիտարկում ենք դա որպես դրական քայլ և Ադրբեջանի կառավարության կոչ ենք անում նրա վրայից հանել նաև մյուս մեղադրանքները: Ադրբեջանը մեծացնում է խոսքի ազատությունը և քաղաքական գործունեության տարածքը, ինչն ուժեղացնում է երկիրը և մեր երկկողմ հարաբերությունները»,- ասվում է այս կապակցությամբ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:

«Հետաքննող-լրագրող Խադիջա Իսմայիլովային ազատ արձակելու մասին Ադրբեջանի Գերագույն դատարանի որոշումը հերթական դրական քայլն է երկրի կողմից միջազգային պարտավորությունները կատարելու ուղղությամբ: Այդ որոշումը նպաստում է ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև կապերի ուժեղացմանը: ԵՄ-ն հուսով է, որ այդ որոշումը էլ ավելի կամրապնդվի երկրից դուրս գալու հարցում Խադիջա Իսմայիլովայի վրա դրված արգելքի վերացման մասին որոշմամբ»,- ասվում է Եվրամիության տարածած հայտարարության մեջ:

Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը ողջունել է նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, Եվրապական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Ադրբեջանական իշխանությունների բարի կամքի այս դրսևորումն ողջունել են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները՝ Human Rights Watch-ը և Freedom House-ը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է ազատ արձակել նաև մյուս քաղբանտարկյալներին:

Նշենք, որ Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի ամենահայտնի քաղբանտարկյալն է, ում ձերբակալության կապակցությամբ ավելի քան մեկ տարի միջազգային տարբեր կառույցներ Բաքվին խիստ քննադատության էին ենթարկում և որոշ դեպքերում նրա ազատ արձակումը դառնում էր Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման նախապայմաններից մեկը:  

Այսպիսով, Խադիջա Իսմաիլովային ազատ արձակելը վերլուծաբաններն անվանում են խորհրդանշական՝ համարելով, որ այն ժողովրդավարացման ուղու վրա Ադրբեջանի քաղաքականության մեջ շրջադարձի նախանշան է: Սակայն, «թիվ 1» քաղբանտարկյալի ազատ արձակումն ավելի շուտ նախանշան է, որ Ադրբեջանը միջազգային հանրության աջակցության խիստ կարիք ունի: Հիշեցնենք, մարտին Ալիևի ԱՄՆ այցելությունից առաջ ևս Բաքուն համաներում շնորհեց որոշ քաղբանտարկյալների՝ մեղմելու բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ ադրբեջանական բռնապետի վրա հնարավոր ճնշումը: Երկրում առկա մոտ 100 քաղբանտարկյալների շարքում Իսմայիլովայի ազատ արձակումը խոսում է, այն մասին, որ Բաքուն իր որոշ նախաձեռնությունների համար միջազգային հանրության կողմից լուրջ աջակցության կարիք ունի:

Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով, իսկ 2015 թվականի սեպտեմբերին դատապարտվել էր 7.5 տարվա ազատազրկման՝ «յուրացումների, չարաշահումների ու հարկերի վճարումից խուսափելու» համար կողծ մեղադրանքով։ Իրականում լրագրողի բանտում հայտնվելու պատճառը, իրավապաշտպան կառույցների պնդմամբ, իշխանության բարձր օղակներում կոռուպցիայի վերաբերյալ նրա բացահայտումներն էին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: