ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սավչենկոյի վերադարձն Ուկրաինա՝ թոփ թեմա միջազգային ԶԼՄ-ներում

Sputnik / Scanpix / LETA

Նախօրերին հայտնի դարձավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ռուսաստանցի երկու բանտարկյալների հայրենիք վերադարձի դիմաց ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին համաներում շնորհելու և Կիև նրա վերադարձի մասին: Ակնթարթորեն սա դարձավ ինչպես ռուսական և ուկրաինական, այնպես էլ արևմտյան լրատվամիջոցների թոփ թեման:

Անդրադառնալով արտահանձման գործընթացին՝ Reuters-ն և Guardian-ը ուշադրություն են հրավիրում մասնավորապես այն հանգամանքի վրա, որ Սավչենկոյի համաներման մասին որոշումը Պուտինը ստորագրել է ԵՄ կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգման մասին որոշում ընդունելուց օրեր առաջ:

«Չորեքշաբթի Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են հայտնի ռազմագերիներին, ինչը կարող է նպաստել Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունավետությանը», - գրում է The New York Times-ը՝ հավելելով, որ այդ փոխանակումը, ինչպես նաև հակամարտության շուրջ երկու տարվա դիվանագիտությունը, բեմադրված է եղել այնպես, որ ապացուցի Ռուսաստանի հավաստիացումները, որ ինքը որևէ կերպ չի մասնակցում այդ պատերազմին:

«Սավչենկոյի վերադարձն Ուկրաինա չի փոխում Կրեմլի թիրախը: Սակայն այժմ հետաքրքիր կլինի նայել, թե Սավչենկոյի զայրույթի կենտրոնում ուկրաինական քաղաքական որ ուժերն են լինելու: Հայտնի է, որ նա հարում է ազգայնականների ճամբարին», - գրում է BBC-ն: Հիշեցնելով, որ Սավչենկոն բանտում գտնվելու տարիներին Ուկրաինայի խորհրդարանի պատգամվոր է ընտրվել Տեմաշենկոյի կուսակցությունից՝ BBC-ն նշում է, որ նրանց միջև կոնֆլիկտ կարող  է առաջանալ, քանի որ երկուսն էլ ուժեղ անհատականություններ են:

«Այսօր Նադեժդա Սավչենկոն նռնակով կապիկ է: Որտեղ և երբ կպայթեցի այդ նռնակը, հայտնի չէ», - գրում է REGNUM-ը՝ ընդգծելով, որ Սավչենկոյի պահվածքը ոչ ադեկվատ է, սակայն Կիևում ստիպված են համակերպվել դրա հետ, քանի որ արդեն հասցրել են հերոսացնել նրան:

Взгляд-ն իր հերթին գրում է, որ Սավչենկոյին ազատ արձակելուց Ռուսաստանը բացառապես շահում է: Թերթի կարծիքով՝ Սավչենկոյի համաներման միակ բացասական կողմը Ռուսաստանի համար ներքաղաքական բնույթ է կրում, քանի որ Ռուսաստանում ոչ բոլորն են համաձայն համաներման որոշման հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: