ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ. վերջին զանգ ռազմամարզական վարժարանում

Մայիսի 27-ին, ինչպես հանրապետության մյուս բոլոր կրթօջախներում, այնպես էլ ԼՂՀ պաշտպանության նախարարության Քրիստաֆոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել վերջին զանգի հանդիսավոր արարողություն: Այդ առիթով կազմակերպված հանդիսավոր միտինգին ներկա էին բանակի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, ովքեր ընդգծելով զինվորականի մասնագիտության կարևորությունը մեր երկրի համար, շնորհավորել են վարժարանականներին և նրանց հարազատներին՝ համոզմունք հայտնելով, որ վարժարանում ուսանած տարիներին ձեռք բերված գիտելիքներն այսուհետ ևս կօգնեն սաներին իրենց նպաստը բերելու մեր բանակի հետագա հզորացման և պետության բարգավաճման գործում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Վարժարանն այս տարի թողարկել է 23 շրջանավարտ, որոնց մեծամասնությունը կշարունակի կրթությունը հանրապետության և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:

Նշենք նաև, որ բանակի բարձրաստիճան սպայակազմն ու ապրիլի սկզբին ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում աչքի ընկած զինվորականները մասնակցել էին հանրապետության բոլոր կրթօջախներում կազմակերպված վերջին զանգի արարողություններին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: