ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բելգիայում համընդհանուր գործադուլը 280-կիլոմետրանոց խցանումներ է առաջացրել

radio-rubel.be

Բելգիայի հարավային Վալոնիա շրջանում և Բրյուսելում պետական ոլորտի աշխատակիցների համընդհանուր գործադուլ է սկսվել: Ինչպես տեղեկացնում է RTBF հեռուստաալիքը, գործնականում դադարեցվել է հասարակական ծառայությունների մեծ մասի, տրանսպորտի և երկաթուղիների, փոստի աշխատանքը: Առավոտյան ծանրաբեռնված ժամի Վալոնիայի հիմնական մայրուղիներում, որոնք տանում են Բրյուսել, Նամյուր, Լյեժ և այլ խոշոր քաղաքներ, ընդհանուր 280 կմ ձգվածությամբ խցանումներ են գոյացել:

Բրյուսելում արհմիությունները մտադիր են մոտ 10 000-հոգանոց ցույց անցկացնել, բայց բաց է մնում հարցը՝ արդյո՞ք նրանք կկարողանան հասնել քաղաքի կենտրոն:

Գործադուլի գլխավոր նպատակն է հասնել ծախսերի կրճատման նպատակով պետական ծառայությունների վերակազմավորման և օպտիմալացման կառավարության ծրագրերի վերանայմանը, քանի որ այն կարող է հանգեցնել ազատումների: Արհմիությունները նաև պահանջում են հրաժարվել սոցիալական բարեփոխումից, որը նախատեսում է աշխատանքային շաբաթի տևողության ավելացում 38-ից մինչև 40 ժամ, կենսաթոշակային տարիքի բարձրացում, նաև գործազրկության նպաստների համակարգի բարեփոխում, որը պետք է ավելի ակտիվորեն խթանի աշխատանքի որոնումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: