ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայում սոցիալական պայթյունը գնալով ավելի իրական է դառնում

GETTY

Այսօր Ֆրանսիայում արդեն մի քանի շաբաթ շարունակվող գործադուլների և բողոքի ակցիաների ալիքին կմիանան նաև երկրի երկաթուղու աշխատակիցները` ի նշան կառավարության կողմից իրականացվող աշխատանքային օրենսգրքի փոփոխության բողոքի: Գործադուլին ծրագրում են միանալ նաև մետրոյի և ավիաընկերությունների աշխատակիցները: Սա երկրում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության նախաշեմին բավականին լուրջ տրանսպորտային խնդիրներ է առաջացնում: Դրանք ավելի են սրվում լցակայաններում վառելիքի անբավարարության պատճառով: Նախօրեին ցուցարարների գործողությունների պատճառով Ֆրանսիայի նավթամշակող 8 գործարաններից 6-ը կամ չէին աշխատում, կամ աշխատում էին ոչ լրիվ հզորությամբ:  Փարիզի երկու գլխավոր օդանավակայաններին վառելիք մատակարարող գործարանի աշխատակիցները հայտարարել են, որ մտադիր են արգելափակել գործարանի մուտքն առնվազն մինչև չորեքշաբթի:

Նշենք, որ, չնայած արհմիությունների կազմակերպած գործադուլների հետևանքով առաջացած դժվարություններին, ֆրանսիացիների մեծ մասը՝ 46 տոկոսն, աջակցում է բողոքի ակցիաներին: Միևնույն ժամանակ ֆրանսիական կառավարությունն արհիմությունների հետ պայքարում չի պատրաստվում զիջումների գնալ: Կառավարությունում պնդում են, որ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները, որոնք գործատուներին հնարավորություն են տալիս ավելի ազատորեն աշխատանքի ընդունել և ազատել աշխատակիցներին, ինչպես նաև ավելացնել աշխատանքային շաբաթն, ուղղված են գործազրկության նվազեցմանը: «Ես կշարունակեմ իմ կուրսը, քանի որ ես վստահ եմ այդ բարեփոխումների ճիշտ լինելու մեջ», - նշել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Սակայն, վարչապետ Մանուել Վալսը չի բացառել, որ բարեփոխումների փաթեթում փոփոխություններ մտցնելու հնարավորությունը: Երկրում շարունակվող ցույցերի արդյունքում, որոնք հաճախ ուղեկցվում են ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով, ֆրանսիական կառավարությունն արդեն իսկ որոշակի զիջումների է գնացել՝ շտկումներ մտցնելով օրինագծի մի շարք վիճահարույց դրույթներում, սակայն հետագա փոփոխությունները հնարավոր են արդեն միայն խորհրդարանական քննարկումների արդյունքում:

Հարկ է նշել, որ ֆրանսիական իշխանությունների այս նախաձեռնության արդյունքում նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի, և աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների ընդունման դեպքում, վերլուծաբանների կարծիքով,  2017 թվականին կայանալիք ընտրություններում նրա վերընտրվելու հավանականությունը գրեթե զրոյական կլինի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: