Բունդեսթագում Ցեղասպանության հարցով քվեարկության արդյունքները կախված կլինեն Գերմանիայի շահերից
Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քննարկման կդրվի «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակման մասին» բանաձևի նախագիծը: Բանաձևի շուրջ տարաբնույթ քննարկումները, ինչպես նաև դրա ընդունումը կանխելուն ուղղված թուրք-ադրբեջանական նախաձեռնությունների վերաբերյալ լուրերը հայկական հանրային շրջանակներում, կարծես, հերթական անգամ առաջացրել են բավական լուրջ ակնկալիքներ: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, նման ակնկալիքները, հաճախ լինում են արհեստական և ոչ հիմնավոր, իսկ ավելի հաճախ՝ գերագնահատվում է նաև Ցեղասպանությունը ճանաչող այս կամ այն բանաձևի ընդունման կարևորությունը: Հենց այդ ակնկալիքների չիրականացումը կամ ընդունված բանաձևի իրական նշանակության ընկալումն էլ հաճախ հանգեցնում է անկումային տրամադրությունների և հիասթափության, ինչի կրկնությունը չի բացառվում նաև հունիսի սկզբին: Հաշվի առնելով այս ամենը, ցանկալի է առկա իրավիճակը դիտարկել նաև այլ տեսանկյունից:
Գաղտնիք չէ, որ հայկական հարցն՝ իր տարբեր բաղադրիչներով տասնամյակներ շարունակ եղել է նշանակալի գործոն տարբեր պետությունների՝ Թուրքիայի հետ վարած արտաքին քաղաքականության մեջ: Որքան էլ ցավալի է, Թուրքիայի նկատմամբ «մտրակի և բլիթի» կոնցեպտի փորձված գործիք՝ այն իր դերակատարումը պահպանել է մինչ օրս: Ուստի նույն Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու խնդիրը պետք է դիտարկել նաև առավել լայն՝ Գերմանիա-Թուրքիա կամ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համատեքստում:
Այսօր Գերմանիան, կամ ավելի լայն՝ ԵՄ-ն լուրջ հակադրությունների մեջ են Թուրքիայի հետ: Միգրացիոն ճգնաժամը դարձնելով լուրջ խաղաքարտ՝ թուրքական իշխանություններն այսօր հնարավորություն են ստացել պահանջներ ներկայացնել ԵՄ-ին՝ ակնկալելով տարաբնույթ զիջումներ, այդ թվում՝ եվրաինտեգրման գործընթացի արագացում: Թուրքիայի ինքնավստահ պահվածքն արտահայտվում է նաև Էրդողանի ագրեսիվ հայտարարություններում, ինչն իր հերթին չի կարող չգրգռել եվրոպական երկրներին: Ստեղծված իրավիճակում Եվրամիությունը, կամ նրա առաջատար հանդիսացող Գերմանիան, բնականաբար, պետք է վերանայեր իր զինանոցը՝ Էրդողանին «ապտակ հասցնելու» համապատասխան գործիք գտնելու ակնկալիքով: Այս առումով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը՝ որպես Անկարային սաստող փորձված միջոց, ավելի քան հարմար տարբերակ էր: Ուստի հենց միայն այն փաստը, որ Ցեղասպանության ճանաչման բանաձևը մտել է օրակարգ (ինչն օրինակ տեղի չունեցավ այս տարվա փետրվարի 25-ին Բունդեսթագում կայացած քննարկումների արդյունքում) արդեն իսկ հաստատում է այն, որ Բեռլինն իր առջև խնդիր է դրել ճնշել Թուրքիային: Նման իրավիճակում առնվազն չենք կարող բացառել, որ Ցեղասպանության ճանաչման ճակատագիրը կախված է նրանից, թե Էրդողանը պատրա՞ստ է զիջումների գնալ, թե՞ ոչ:
Հաշվի առնելով այս գործոնները՝ անհրաժեշտ է խուսափել ավելորդ զգացմունքայնությունից՝ միևնույն ժամանակ արհեստական ակնկալիքներ չստեղծել Գերմանիայի խորհրդարանում Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քննարկման հետ կապված: Անշուշտ, հաշվի առնելով Գերմանիայի դերակատարումը Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման գործընթացում, Բունդեսթագի կողմից տվյալ բանաձևի ընդունումը կլինի բավական խորհրդանշական և կարևոր, սակայն չպետք է մոռանալ, որ բանաձևի ընդունել-չընդունելու որոշումն, առաջին հերթին, պայմանավորված է Բեռլինի շահերով:
Առկա հանրային տամադրությունները հիմք են տալիս պնդելու, որ վաղուց ժամանակն է փոփոխություններ մտցնել Հայոց պահանջատիրության տրամաբանության մեջ, ինչի արդյունքում առաջին պլան կմղվեն ոչ թե այս կամ այն երկրի նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի արտաբերումը կամ որևէ խորհրդարանի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն, այլ իրավական գործընթացի շջանակներում անհերքելի փաստերի միջոցով խախտված իրավունքների վերականգնումը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ