Միջազգային մամուլը Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
Օսմանյան կայսրությունում 1915 թ.-ին Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը հայտարարել է, որ չնայած բազմաթիվ սպառնալիքներին, որոնք, առաջին հերթին, ստացել են հենց թուրքական արմատներով պատգամավորները, իրենց վախեցնել, այնուամենայնիվ, չհաջողվեց:
Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնն, իր հերթին, նշել է, որ բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով: Նա կարևորել է պատմության հետ առերեսվելու և պատմության խորքից իրողությունների վերհանման և խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը:
Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արդեն իսկ անդրադարձել են մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ:
«Գերմանիայի Բունդեսթագը պատմական քվեարկությամբ ցեղասպանություն է ճանաչել 1915 թվականին օսմանյան զավթիչների կողմից հայերի կոտորածները», - գրում է Euronews-ը, - «Խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է բանաձևի օգտին, եղել է միայն մեկ ձեռնպահ և մեկ դեմ ձայն»:
Բրիտանական BBC-ն գրում է, որ ավելի քան 20 երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Վատիկանը, ինչպես նաև միջազգային այնպիսի կառույցներ, ինչպիսին է Եվրոպական խորհրդարանը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Թուրքիան հանդիմանում է ցանկացած երկրի, որը 20-րդ դարի ոճրագործությունը «Ցեղասպանություն» է անվանում: Գերմանիան ևս բացառություն չի լինի. Թուրքիան սպառնացել է խզել հարաբերություններն իր վաղեմի դաշնակցի հետ», - գրում է թերթը:
«Թուրքիան ավելի քան 1 միլիոն հայերի և այլ քրիստոնյաների՝ Օսմանյան կայսրության զանգվածային սպանությունները համարում է ողբերգություն, բայց ոչ որպես ցեղասպանություն», - իր հերթին գրում է The Economist-ը,- «Թուրքիան կարձագանքի Բունդեսթագի բանաձևին իր սովորական զայրույթով: Այն անցած տարի նման հայտարարություններից հետո հետ էր կանչել Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Վատիկանի դեսպաններին»:
The Telegraph-ը գրում է, որ բանաձևը բացասական արձագանք է առաջացրել Գերմանիայի մեծ թուրքական համայնքում անգամ քվեարկությունից առաջ: Շատ խորհրդարանականներ հաղորդել են, որ սպառնալիքներ և վիրավորական էլեկտրոնային նամակներ են ստացել: Լրատվամիջոցը հաղորդում է, որ Գերմանիայի կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, ով թուրքական ծագում ունի, քվեարկել է բանաձևի օգտին:
Reuters լրատվական գործակալությունը գրում է, որ Բունդեսթագի այդ քվեարկությունը չէր կարող լինել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար ավելի վատ ժամանակահատվածում: Նա է մարտին Թուրքիայի և Եվրամիության միջև ներգաղթյալների վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի գլխավոր ճարտարապետը: Մերկելին ավելի քան ԵՄ ցանկացած այլ առաջնորդի, պետք էր այս համաձայնությունը. նա ցանկանում է փախստականների ճգնաժամի գրագետ, կոկիկ և «եվրոպական» լուծում, այլ ոչ թե առանձին անդամ պետությունների կողմից սահմանները փակելու կոպիտ որոշումներ:
France 24-ը նշում է, որ Թուրքիան արդեն հասցրել է անգամ իր դեսպանին hետ կանչել Գերմանիայից: «Հայաստանը վաղուց արդեն ձգտում է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, սակայն Անկարան մերժում է «ցեղասպանություն» եզրույթը և պնդում է, որ դա եղել է ընդհանուր ողբերգություն, որի ընթացքում հավասար թվով թե՛ թուրքեր և թե՛ հայեր են մահացել: Ըստ Թուրքիայի՝ հայերն ապստամբություն են բարձրացրել իրենց օսմանյան տիրակալների դեմ և փորձ արել միանալ ռուսական կողմին, ինչի արդյունքում էլ քաղաքացիական պատերազմ է ծագել, որտեղ երկու կողմն էլ զոհեր են ունեցել»:
«Գերմանիան Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակիցն է եղել Առաջին Համաշխարհային պատերազմում և Գերմանիայի կառավարությունը գիտեր հայերի հալածանքների ու կոտորածի մասին: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը գտնում է, որ ինքը պատասխանատու է այդ հանցագործության հիշատակը կենդանի պահելու հարցում», - գրում է Sputnik News-ը:
Նշենք, որ բանաձևում հստակ օգտագործվում է Ցեղասպանություն եզրը: Նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության և ջարդերի ենթարկված հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջև: Նշվում է նաև, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ