ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան երկակի խաղ է վարում Իսրայելի և Ռուսաստանի հետ

Reuters

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորմանը մեկ կամ երկու հանդիպում է մնացել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: TRT Haber պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Չավուշօղլուն վստահեցրել է, որ «Իսրայելի հետ քննարկվող հարցերի 90%-ն արդեն համաձայնեցվել է»:

Նշենք, որ 2010 թվականի Մավի Մարմարայի միջադեպից հետ 2013 թվականին Իսրայելի վարչապետն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջնորդությամբ ներողություն խնդրեց, իսկ 2015 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության եկան 20 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցման վրա՝ հայտարարելով հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցությունների մեկնարկի մասին:

Հատկանշական է, որ Իսրայելում Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում նույն լավատեսությունը կամ ոգևորվածությունը չկա, ինչ Թուրքիայում: Մասնավորապես, Israel National News-ը գրում է, որ դեռևս հստակ չէ, թե կողմերն ինչ համաձայնության են եկել Գազայի ռազմածովային շրջափակումը դադարեցնելու թուրքական պահանջի հարցում, որն Անկարայի առանցքային նախապայմաններից մեկն էր: Բացի այդ, հայտնի չէ, թե ինչ որոշում է կայացվել Ստամբուլում ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի գործունեության վերաբերյալ:

Հատկանշական է, որ Իսրայելում մտավախություն ունեն, որ Անկարան Թել Ավիվի հետ հարաբերությունները կարգավորում է ռուս-թուրքական լարվածության ֆոնին: Իսրայելական որոշ շրջանակներ կարծում են, որ Թուրքիան երկակի խաղ է խաղում: Նրանք կարծում են, որ կորցնելով իր գազի գլխավոր մատակարարին՝ Թուրքիան ակտիվորեն կարգավորում է իր հարաբերություններն Իսրայելի հետ՝ հիմքում դնելով նույն Իսրայելից գազի ներկրման հեռանկարը: Հիշեցնենք, որ տարբեր տվյալների համաձայն՝ թուրք-իսրայելական բանակցությունների ընթացքում քննարկվում է Իսրայելից Թուրքիա գազամուղի կառուցման հարցը:

Ի դեպ, Իսրայելի վարչապետն այսօր ժամանում է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: