Oganesson. «հայկական ծագումով» քիմիական տարր՝ Մենդելեևի աղյուսակում
Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը կստանա «օգանեսոն»՝ (Og) անվանումն`ի պատիվ Մերձմոսկովյան շրջանի Դուբնա քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և ինստիտուտի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի:
«Նրա բազմաթիվ ձեռքբերումները ներառում են գերծանր տարրերի հայտնաբերման և գերծանր միջուկի միջուկային ֆիզիկայի ոլորտներին», - ասվում է Կիրառական և տեսական քիմիայի միջազգային միության տարածած հաղորդագրությունում:
Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թվականին Դոնի Ռոստովում: 1956 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարագիտա-ֆիզիկայի ինստիտուտը։ 1976-1989 թվականներին եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, իսկ 1989-1997-ին՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ։ 1969-1970 թթ.՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարանների պատվավոր դոկտոր։
Հովհաննսյանը հանդիսանում է Ռուսաստանում գիտական նոր ուղղության՝ ծանր իոնների ֆիզիկայի գիտատեխնիկական և փորձնական բազայի հիմնադիրներից: Գիտական գործունեությունը վերաբերում է փորձարարական միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային։ Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։ Ղեկավարել է կիրառական նշանակության հետազոտություններ՝ միջուկային թաղանթների ստացման տեխնոլոգիայի, ռադիոբժշկական ախտորոշման համար մաքուր իզոտոպների արտադրության մշակման բնագավառներում, նախագծել և կառուցել է կոմպակտ էլեկտրոնային արագացուցիչներ (միկրոտոններ)՝ կարճ կյանքի տևողությամբ իզոտոպների արտադրության համար։
Դուբնիի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի իր խմբի և ամերիկացի գործընկերների հետ Հովհաննիսյանը սինթեզել է117 հերթական համարով նոր տարր, ինչը գիտական աշխարհում սենսացիա առաջացրեց, քանի որ բնության մեջ 92 ատոմային համարից՝ ուրանից, ծանր տարր գոյություն չունի: 2002 թվականին գիտական աշխարհում Նոբելյան մրցանակի առավել հավանական թեկնածու էին դիտարկում Հովհաննիսյանին իր այս բացահայտման համար: Սակայն, ամերիկյան կողմի ջանքերով Հովհաննիսյանն այդպես էլ չստացավ Նոբելյան մրցանակ: Նշենք, որ Հովհաննիսյանը հանդիսանում է նաև 104-107 տարրերի հայտնաբերման համահեղինակ: Գիտնականը հեղինակել է ավելի քան 250 գիտական աշխատանք, 3 մենախոսություն և ավելի քան 10 ակնարկ:
Յուրի Հովհաննիսյանն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ է, թղթակից անդամ (1990), ակադեմիկոս (2003), Սերբիայի Գիտության և գեղարվեստի ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Արժանացել է բազմաթիվ մրցանակների, մեդալների և շքանշանների, այդ թվում՝ ՀամԼԿԵՄ մրցանակի, ԽՍՀՄ Պետական մրցանակի, Ի. Վ. Կուրչատովի անվան ԽՍՀՄ ԳԱ, Գ. Ն. Ֆլյումրովի անվան Միջուկային Հետազոտությունների Միացյալ Ինստիտուտի մրցանակի, Ալեքսանդր ֆոն Հումբոլդթի անվան մրցանակի, Եվրոպական ֆիզիկայի ընկերության Լիզա Մեյթների անվան մրցանակ և այլն:
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ