ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայի Սահմանադրական դատարանը ստացել է Հայոց ցեղասպանության բանաձևի հետ կապված բողոքը

www.dw.com

Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանը ստացել է Հայոց ցեղասպանության բանաձևի հետ կապված բողոքը։ Այդ մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխանի ասել է Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար, մամլո խոսնակ Միխայել Ալլմենդինգերը:

«Դաշնային Սահմանադրական դատարանը ստացել է սահմանադրական բողոք՝ ընդդեմ այսպես կոչված «Հայկական բանաձևի», որն ընդունվել է Բունդեսթագի կողմից 2016թ․-ի հունիսի 2-ին։ Ներկա պահին հավելյալ տեղեկատվություն հասանելի չէ»,-Panorama-ին ասաց Միխայել Ալլմենդինգերը՝ հավելելով, որ անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով չի կարող ասել բողոքարկողի անունը։

Մամուլում լուրեր էին տարածվել, որ թուրք իրավաբան Մելիհ Աքքուրթը Գերմանիայի Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել, որով պահանջում է չեղարկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը:

Deutsche Welle պարբերականի թուրքալեզու ծառայության փոխանցմամբ` իր այդ քայլը թուրք իրավաբանը բացատրել է այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանությունների կանխարգելման և պատժման համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է, որ ցեղասպանությունների թեմայով որևէ որոշում կայացնելու իրավասություն կարող են ունենալ միայն դատարանները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: