ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղի շուրջ առաջիկա բանակցությունները բարդ են լինելու. Պեսկով

Politrussia.com

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա բանակցությունների հիմնական խնդիրը Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրումն է: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:

«Այժմ հիմնական խնդիրը ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է, թույլ չտալը, որ կորի այն արված աշխատանքը, որը եղել է Ղարաբաղի շուրջ բռնության վերսկսման պահին»,- ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ առաջիկա բանակցությունները բարդ են լինելու: 

Նա նաև նշել է, որ երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Նախագահն առանձին հանդիպումներ կանցկացնի. սկզբից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այնուհետ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրանից հետո կկայանա առանձնին հանդիպում, այնուհետև աշխատանքային նախաճաշ արդեն երեք նախագահների մասնակցությամբ, այսինքն՝ կլինեն Պուտինը, Ալիևը և Սարգսյանը», - ասել է Պեսկովը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: