ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային մամուլը նախագահների եռակողմ հանդիպման մասին

Երեկ Սանկտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը գրավել է միջազգային մի շարք լրատվամիջոցների ուշադրությունը:

«Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևը հանդիպել են տարածաշրջանի առանցքային տերության նախագահ՝ Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում», - մասնավորապես գրել է Euroactive-ը, - «Լարվածության մակարդակը շարունակում է շատ բարձր մնալ սահմանին, քանի որ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ»:

«Նպատակ ունենալով նպաստել խաղաղ բանակցություններին՝ կողմերը պայմանավորվել են մեծացնել միջազգային դիտորդների ներկայությունը հակամարտության գոտում: Ներկայումս կան միայն վեց անզեն դիտորդներ ԵԱՀԿ կողմից, ովքեր փորձում են վերահսկել իրավիճակը տարածաշրջանում», - իր հերթին գրել է ամերիկյան Fox News-ը:

«Իրենց համատեղ հայտարարության մեջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն են հայտնել, որ զինադադարն առայժմ պահպանվում է», - հայտնում է Associated Press գործակալությունը:

ԱՄՆ-ն աջակցում է Ղարաբաղյան  հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան, երեքշաբթի հայտնում է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական էջը Twitter-ում: Haqqin.az-ը հայտնում է, որ դիվանագետը ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Մալենա Մարդն իր հերթին հայտարարել էր, որ Սանկտ-Պետերբուրգում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը դրական քայլ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

«ԵՄ-ն աջակցում է այդ ուղղությամբ կատարվելիք բոլոր քայլերը: Մենք, որպես Եվրոպական միություն, կողմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը: Մենք աջակցում ենք ներդրված բոլոր ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Անհրաժեշտ է երկխոսություն հաստատել կողմերի միջև», - ասել էր Մարդը լրագրողներին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: