Պետերբուրգյան հանդիպումն անցում էր դեպի քաղաքական կարգավորման գործընթաց
Հունիսի 20-ին Պետերբուրգում կայացավ Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը, որի հետ կապված հնչում էին տարաբնույթ գնահատականներ և մեկնաբանություններ: Հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարությունը, սակայն որոշակի հստակություն մտցրեց հանդիպման և դրա ընթացքում քննարկված հարցերի հետ կապված:
Նախ պետք է արձանագրել, որ կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի կողմից նախորդ՝ Վիեննայի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին (մասնավորապես՝ միջազգային դիտորդների թվաքանակի ավելացման խնդրին), մյուս կողմից՝ հակամարտության քաղաքական կարգավորման առանձին տարրերին: Թերևս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերն ընդհանուր առմամբ կառուցողական գնահատեցին կայացած հանդիպումը: Հաշվի առնելով հանդիպման ընթացքում քննարկված հարցերը՝ թերևս կարելի է ենթադրել, որ պետերբուրգյան հանդիպումն, ըստ էության, անցումային էր՝ տանող դեպի քաղաքական կարգավորման գործընթաց, և առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կրկին Մոսկվայի նախաձեռնությամբ կազմակերպված նոր գագաթաժողովի հիմնական խնդիրը կլինի հենց հակամարտության կարգավորման տարրերի քննարկումը:
Նախագահների համատեղ հայտարարության մյուս կարևոր դրույթը թերևս հանդիպումների նման ձևաչափի ամրագրումն էր՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի: Հաշվի առնելով նման ձևաչափով հանդիպման կազմակերպման հետ կապված մյուս համանախագաների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ արձագանքներն, առնվազն չենք կարող բացառել, որ Մոսկվան ստացել է նրանց բացահայտ կամ լուռ համաձայնությունը: Այլ հարց է, թե արդյո՞ք նրանք կհաշտվեն Ռուսաստանի կողմից կարգավորման գործընթացի լիարժեք մոնոպոլիզացման հետ, ինչը հղի է ռիսկերով բոլոր կողմերի համար: Ինչպես կարելի է ենթադրել հունիսի 21-ին Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարությունից՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին, Փարիզը և Վաշինգտոնը, կարծես, մտադիր չեն դուրս մնալ գործընթացից:
Ինչ վերաբերում է հանդիպման ժամանակ ստեղծված ընդհանուր ֆոնին, ապա պետք է նշել, որ Ադրբեջանը հերթական անգամ որդեգրել էր սադրիչ գործելաոճ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ադրբեջանի կողմից հանդիպման նախօրեին՝ հունիսի 19-ին, սկսած հնգօրյա լայնածավալ զորավարժություններին, որոնց մասնակցում է շուրջ 25 հազար զինծառայող և մեծ քանակությամբ զինտեխնիկա: Ըստ էության, այդ քայլը ոչ այլ ինչ էր, քան Բաքվի ռազմական հռետորաբանության հերթական դրսևորում, որը բանակցային գործընթացում կոչված է նպաստել ադրբեջանական կողմից առաջ մղվող այն թեզին, թե «պատերազմ չսկսեսլը ևս զիջում է»: Իրականում, այն իրեն վաղուց է սպառել, և հազիվ թե Բաքվի կազմակերպած զորավարժություններն էական ազդեցություն ունեցած լինեն հանդիպման տրամաբանության և ընթացքի վրա: Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ նման սադրիչ քայլերը վկայում են ադրբեջանական իշխանությունների ապակառուցողական պահվածքի մասին, իսկ հայկական կողմի կառուցողականությունը, բնական է, սահման ունի, և Բաքվի նման գործելաոճի կրկնության դեպքում հաջորդ հանդիպումը կարող է ուղղակի տապալվել:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ