ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մեծ եղեռն»-ն ավելի ուժեղ եզրույթ է, քան «ցեղասպանություն»-ը. Վատիկանի խոսնակ

www.catholicherald.co.uk

«Մեծ եղեռն» հայերեն արտահայտությունը ավելի ուժեղ է, քան «ցեղասպանություն» եզրը: Այս մասին հայտարարել է Վատիկանի մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է Վատիկանը հետքայլ անում 1915-ի հայ ժողովրդի բնաջնջումը որպես «ցեղասպանություն» բնութագրելու հարցում:

«Ո՞րն է «ցեղասպանություն» բառի շուրջ այդ մոլեռանդության և դրա մասին հարցեր տալու պատճառը: Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունեցել: Ոչ ոք չի հերքում, որ տեղի է ունեցել սարսափելի սպանդ, մենք դա ընդունում ենք: Այնուամենայնիվ, չենք ցանկանում, որ այս հարցը դառնա քաղաքական քննարկումների ծուղակ»,- ասել է Վատիկանի խոսնակը, Agensir.it-ին հղումով գրում է Civilnet.am-ը:

2015-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նա հայտարարեց, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։

Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել էր հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով էր կոպիտ քննադատություններից մինչև վիրավորանքներ Հռոմի պապի և արգենտինացիների հասցեին:

Իսկ սեպտեմբերի 7-ին Կիլիկիայի նորընտիր պատրիարք Գրիգոր Պիեռ Գաբրոյանի հետ մատուցած պատարագի ժամանակ Սանտա Մարթա բնակավայրում գտնվող մատուռում Հռոմի պապը հայտարարել է, որ հայ ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ամենամեծ հալածանքներից մեկը, և հայերին հետապնդել են միայն քրիստոնյա լինելու համար։ Հռոմի պապը Վատիկանում` Արևելյան եկեղեցիների օգնության միավորման ընդլայնված նիստի մասնակիցների ընդունելության ժամանակ հորդորել է բարեգործներին քրիստոնյաներին օգնելիս չմոռանալ նաև Հայաստանի մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: