Բրիտանիայի և Եվրամիության բաժանումը կարող է «ցավոտ» լինել
Եվրոպանն այսօր կանգնեց նոր իրողության առջև, որն իր հետ կբերի մի շարք փոփոխություններ: Ինչպես ցանկացած քաղաքական գործընթաց, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նույնպես, երկու կողմերի համար էլ պարունակելու է թե´ հնարվարություններ, թե´ մարտահրավերներ:
Մեծ Բրիտանիայի համար, անկախ նրանից, որ Brexit-ի նախաձեռնությունը և հանրաքվեի ելքն առավելապես տնտեսական հիմքեր ունեին, այս որոշումը քաղաքական մեծ կարևորություն է ունենալու: Առաջին հերթին, այն ազդելու է Միացյալ Թագավորության ներքին քաղաքական իրավիճակի վրա: Շոտլանդիայի և Հյուսիսայի Իռլանդիայի բնակչության մեծամասնությունը դեմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն և այսօր կրկին օրակարգային է դարձել Թագավորության կազմից նրանց դուրս գալու հարցը: Շոտլանդիայի անկախացման հանրաքվեի և քարոզարշավի ժամանակ Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին հանդես եկողների հիմնական թեզերից մեկն անկախացման դեպքում Շոտլանդիայի՝ ԵՄ կազմից դուրս մնալու վտանգն էր: Իսկ այսօր, փաստացի, մնալով Թագավորության կազմում, Շոտլանդիան անկախ իր կամքից դուրս է գալու Միությունից:
ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերոթյունների համատեքստում այս որոշումը զրկում է Լոնդոնին ԵՄ որոշումների վրա ուղղակի ազդելու լծակներից, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել Բրիտանիայի համար կարևոր հարցերում անցանկալի որոշումների: Չի բացառվում, իհարկե, որ որոշ ժամանակ անց ԵՄ կազմից դուրս տնտեսական իրական աճ գրանցելու և նախկինի համեմատ իրավիճակը բարելավելու պարագայում Բրիտանիայի ձայնը նույնիսկ ավելի լսելի կդառնա ԵՄ–ի համար: Սակայն, դա միայն հաջողելու դեպքում:
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա սա, առաջին հերթին, հնարավոր դեինտեգրացիոն միտումների և նոր անջատումների ալիք կարող է առաջացնել՝ խթան դառնալով ԵՄ ընդհանուր քաղաքականությունից դժգոհ մյուս երկրների համար:
Բացի այդ, Մեծ Բրիտանիան, անկախ նրա՝ եվրոյի գոտում չլինելուց, բավական մեծ տնտեսություն է, որն իր մեծ դերն ուներ նաև Միության համար, և այսօր նրա անջատումը կարող է տնտեսական ցնցումների պատճառ դառնալ:
Բրիտանիայի դուրս գալը կարող է զգալիորեն թուլացնել քաղաքական հարցերում ուժային բևեռ դառնալու հավակնություններ ունեցող Եվրամիության դիրքերը՝ զուգահեռ հարված հասցնելով նաև հեղինակությանը: Արդեն այսօր շատերը սկսեցին ԵՄ-ի մասին խոսել՝ որպես քայքայվող միության: Սա իր սուր դրսևորումները կարող է ստանալ հատկապես միգրացիոն ճգնաժամի և նրա ներքո ԵՄ ներքին խնդիրների համատեքստում:
Միաժամանակ, եթե ԵՄ-ին հաջողվի կոնսոլիդացնել իր ներուժն ու բանակցությունների միջոցով ապահովել ԵՄ-Բրիտանիա սերտ համագործակցություն՝ Բրիտանիայի հեռանալը կարող է անգամ որոշ հարցերում «հեշտացնել» ԵՄ-ի կյանքը: Սա առավելապես վերաբերում է որոշ սկզբունքային հարցերում Բրիտանիայի և ԵՄ մյուս երկրների միջև առկա անհամաձայնություններին և Լոնդոնի կողմից դրանց խոչընդոտմանը:
Եթե կողմերը կարողանան հաղթահարել ներքին ճգնաժամերն ու միաժամանակ առողջ համագործակցություն կառուցել, այս «բաժանումը» նրանց համար կարող է նույնիսկ նոր հնարավորություններ ստեղծել: Սակայն, առաջին փուլում, բնականաբար, վայրիվերումներն ու անորոշությունները բավական մեծ կլինեն և կայունացումը որոշ ժամանակ կպահանջի:
այլ նյութեր այս թեմայով
- Լոնդոնն ու Բրյուսելը Brexit-ից հետո համաձայնության են եկել իրենց հարաբերությունների շուրջ «Մենք, վերջապես, գտանք փոխադարձ համաձայնություն: Դա երկար և ոլորապտույտ ճանապարհ էր, բայց մենք կարող ենք լավ գործարք...
- ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան չեն կարողանում համաձայնության գալ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա Brexit-իցհետո հարաբերությունները կարգավորող համաձայնագիր...
- ԵՄ-ն հաստատել է Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու մանդատը ԵՄ-ի ընդհանուր հարցերի խորհուրդը հաստատել Է Եվրահանձնաժողովի մանդատը` Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ...
- Brexit-ի հետևանքները. անջատողական տրամադրությունների ակտիվացում Շոտլանդիայում Brexit-ի օրը՝ հունվարի 31-ին, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերջենը հանդես է եկել ելույթով և կոչ է արել իր կողմնակիցներին...
- ԵՄ-ն դիվանագիտական ներկայացուցչություն է բացել Լոնդոնում ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունը Լոնդոնում իրականացնելու է «ԵՄ պատվիրակությունը»` դեսպան, պորտուգալացի դիվանագետ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ