Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոն
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Ս. Ծննդյան և Մկրտության տոները նշում է միասին և այն անվանում է "Հայտնության տոն": Տոնն այդպես է կոչվում, որովհետև այդ օրն արարածները տեսան իրենց Արարչին: Տիրոջ Ծննդյամբ եղավ նաև Նրա Հայտնությունը, և Աստված, Սուրբ Կույսից ծնվելով, որպես մարդ երևաց: Այդ պատճառով էլ Պողոսն ասում է. "Աստված Իր շնորհը հայտնեց` որպես փրկության միջոց բոլոր մարդկանց" (Տիտ.Բ:11):
Քրիստոսի Մկրտությամբ Հայտնություն եղավ, քանզի հայտնի դարձավ կուսածին մարդու` Հիսուսի Աստվածությունը, ում մկրտեց Հովհաննեսը և Քրիստոս անվանեց: Այդ մասին վկայեցին Հայրը, Սուրբ Հոգին և Հովհաննես Մկրտիչը: Այդ նույն օրը հայտնվեց նաև Երրորդության խորհուրդը, որը մինչ այդ պահը ծածկված էր մարդկանցից. Որդու մկրտությամբ, Հոր ձայնով և Սուրբ Հոգու աղավնակերպ իջմամբ:
| Քրիստոս Աստծու Ծննդյան և Հայտնության տոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է: Քրիստոսի Ս. Ծնունդով ծնունդ առան մյուս տոները: Մինչև 4-րդ դարը Աստվածահայտնության տոնը ողջ քրիստոնյա աշխարհը կատարում էր հունվարի 6-ին, սակայն 4-րդ դարից Հռոմի եկեղեցին սկսեց տոնակատարել դեկտեմբերի 25-ին, իսկ Մկրտությունը` հունվարի 6-ին: |
![]() |
Հայաստանյայց եկեղեցին հավատարիմ մնաց հնավանդ և առաքելահաստատ կանոններին և Սուրբ Ծնունդն ու Մկրտությունը տոնում է միասին` հունվարի 6-ին:
![]() |
Սուրբ Ծննդյան Ս. Պատարագից անմիջապես հետո կատարվում է Ջրօրհնեքի արարողություն, որը Քրիստոսի Մկրտության խորհուրդն ունի: Ժողովուրդը քահանայի գլխավորությամբ և սարկավագի քարոզությամբ խնդրում է մարդասեր Տիրոջը, որպեսզի Նա Միածնի շնորհներով ջրին տա Հորդանանի օրհնությունը, Սուրբ Հոգին իջնի այդ ջրի վրա, և այնտեղ մկրտվողները |
Ապա քահանան ժողովրդի խնդրանքները ներկայացնում է Տիրոջն ու աղաչում, որ Նա օրհնի ու սրբի ջուրը` այն օգտակար դարձնելով տների շինության, հիվանդների բժշկության, մարդկանց մաքրության, հոգիների ու մարմինների փրկության և ամենայն այլ կարիքների համար: Այնուհետև քահանան խաչն իջեցնում է ջուրը, որը խորհրդանշում է Տիրոջ Մկրտությունը խաչով, ապա խաչը հանում է ջրից և ջուրն օրհնում սուրբ խաչի նշանով և մյուռոնով, որից հետո ջուրը բաժանվում է ժողովրդին:
"Արմեդիա" ՏՎԳ
05.01.2014
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
07.12.2025
0° 0°
08.12.2025
Հարցում


