ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության հարցը եվրոպական օրակարգում է

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի շրջանակներում գերմանական Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունված բանաձևից հետո այժմ ուշադրության կենտրոնում Ֆրանսիան է: Նախորդ ուրբաթ Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) միաձայն ընդունեց «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում կառավարության առաջարկած  փոփոխությունը, որը նախատեսում է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացում: Ընդունված փոփոխություններով նախատեսվում է մեկ տարվա ազատազրկման և 45 հազար եվրոյի տուգանքի չափով պատիժ սահմանել մարդկության դեմ իրականացված հանցագործությունները և ռազմական հանցագործությունները ժխտելու կամ դրանց նշանակությունը նվազեցնելու փորձերի համար:

Նշենք, որ Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված փաստաթուղթը դեռ պետք է հավանության արժանանա Սենատում, ապա ստորագրվի նախագահի կողմից: Միայն այս ամենից հետո փաստաթուղթն ուժի մեջ կմտնի: Հավանականությունը, որ այն Սենատում ևս կընդունվի, առնվազն փոքր չէ: Բավական է հիշել միայն այն, որ ընդամենը 4 տարի առաջ էր, որ Ֆրանսիական խորհրդարանը (և՛ ստորին պալատը, և՛ Սենատը) ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքը, որը սակայն ուժի մեջ չմտավ Սահմանադրական խորհրդում բողոքարկվելուց և հակասահմանադրական ճանաչվելուց հետո: Բացի այդ, Ֆրանսիայում վաղուց գործում է համապատասխան օրենք հրեական ցեղասպանության՝ Հոլոքոստի մերժման համար: Այս ամենը հիմք է տալիս ենթադրել, որ ֆրանսիական Սենատի կողմից այժմ ներկայացված փաստաթուղթը մեծ շանսեր ունի ընդունվելու, առավել ևս այժմ՝ Եվրոպա - Թուրքիա ոչ այդքան հարթ հարաբերությունների պարագայում և Գերմանիայի Բունդեսթագի կողմից  Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո:

Ֆրանսիական խորհրդարանում գտնվող օրինագծի վերջնական հաստատման դեպքում, ամենայն հավանականությամբ, կհետևի Թուրքիայի արդեն սովորական դարձած պահվածքը՝ դեսպանի հետկանչ, ֆրանսիական ապրանքների բոյկոտ, հակաֆրանսիական արշավ:

Բնականաբար, թե՛ Գերմանիան, թե՛ Ֆրանսիան, Հայոց ցեղասպանության հարցն օրակարգ բերելով, առաջին հերթին նպատակ ունեն ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Սակայն, այդ փաստը չի նվազեցնում ընդունված փաստաթղթերի ազդեցությունը Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ընդհանուր գործընթացի վրա: Մեծ է հավանականությունը, որ Ցեղասպանության ճանաչման կամ Ցեղասպանության հերքումը դատապարտող բանաձեր ու օրինագծեր կմշակվեն ու կընդունվեն նաև այլ երկրներում, առաջին հերթին՝ եվրոպական:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: