ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երևան են ժամանել մասնակցելու ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում անցկացվելիք արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել նիստի աշխատանքը, որը նպատակաուղղված է ՀԱՊԿ գործունեության կարևոր բաղադրիչներից մեկի՝ Կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքականության համակարգման արդյունավետության բարձրացմանը: Նշելով, որ մինչև այս, Երևանում կայացել են ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը, որոնցում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության ապահովման մեխանիզմների կատարելագործման, միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում Կազմակերպության անդամ պետությունների ջանքերի կոորդինացման, Արագ արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական ներուժի ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերը, ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ արտգործնախարարների նիստը ևս կանցկացվի կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում հավանության կարժանանա նաև մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը:

Նախագահ Սարգսյանը կարևորել է միջազգային հարթակներում ՀԱՊԿ անդամ երկրների կողմից փոխադարձ կենսական շահերի հաշվի առնման սկզբունքային պայմանավորվածությունների հետևողական իրականացումը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ Նախագահին զեկուցել է արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերի և Հայաստանի նախագահության շրջանակներում ՀԱՊԿ առաջիկա ծրագրերի ու միջոցառումների մասին:

Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել նախարարների խորհրդի երևանյան նիստի աշխատանքին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    18 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: