ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնարավո՞ր է արդյոք ԵԱՏՄ-ի և Նոր մետաքսի ճամապարհի համադրումը

 

 

2015թ. Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հանդիպման ժամանակ որոշում կայացվեց համադրել Եվրասիական տնտեսական միությունը և Նոր մետաքսի ճանապարհը:

Այս տարվա հունիսի կեսին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ Միջազգային տնտեսական ֆորումը, որի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ պաշտոնապես կմեկնարկեն Եվրասիայում համապարփակ առևտրատնտեսական գործընկերության ստեղծման մասին բանակցությունները Եվրասիական տնտեսական միության պետությունների և Չինաստանի մասնակցությամբ: Այնուհետև տեղի ունեցավ Պուտինի այցը Չինաստան, որի ժամանակ հայտարարվեց միայն, որ սկսվում են բանակցությունները ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ:

Կարծես թե բավականին կարևոր է թվում այս երկու հզոր նախաձեռնությունների միավորումը մի ընդհանուր նախագծի մեջ՝ Եվրասիական մայրցամաքում ինտեգրացիոն գործընթացներն ավելի զարգացնելու համար: Սակայն նկատվում է համադրման գործընթացի դանդաղեցման միտում:

Ո՞րն է պատճառը:

Մեր կարծիքով, պատճառը ռուսական և չինական նախաձեռնությունների առանձնահատկությունների մեջ է:

1. ԵԱՏՄ-ն անհամատեղելի մասշտաբների տնտեսությունների դաշինք է: Ռուսաստանին և Ղազախստանին է ընկնում դրա գումարային ՀՆԱ-ի 95,1-95,6%-ը: Այս երկու երկրների հետ Չինաստանն արդեն լավ զարգացած տնտեսական հարաբերություններ ունի, էլ ի՞նչ միտք ունի այն կրկնել մեկ այլ նախագծի շրջանակներում: Բացի այդ, ԵԱՏՄ երկու լիդերների գլխավոր արտահանման ապրանքը նավթն է և նավթամթերքը (Չինաստան՝ ռուսական արտահանման 60%-ը և ղազախականի 53%-ը), մինչդեռ էներգակիրների առևտուրն ընդհանրապես չի կարգավորվում ԵԱՏՄ նորմերով

 2. Որպես կազմակերպություն ԵԱՏՄ-ն այնքան էլ ազդեցիկ չի երևում: Բացի այդ, Ռուսաստանը, գտնվելով միջազգային պատժամիջոցների տակ, ինքն է տարբեր տեսակի սահմանափակումներ մտցնում, որոնք հարվածում են նաև ԵԱՏՄ երկրներին. վերաարտահանման արգելք, տարանցման սահմանափակում, խոչընդոտում է Միության մասնակիցների առևտրային հարաբերություններին երրորդ երկրների հետ:

 3. ԵԱՏՄ-ն ունի զգալի քաղաքական բաղադրիչ, ընկալվում է որպես Խորհրդային Միության «ռեինկարնացիա»: Բացի այդ, Միության երկրներում տնտեսական վիճակը գնալով վատանում է, նրանց կառավարությունները ճգնաժամի հետ պայքարի ռազմավարություն չունեն, արժույթներն արժեզրկվում են: Եթե 2011թ. նրա գումարային ՀՆԱ-ն արժույթի շուկայական փոխարժեքով կազմում էր 2,35տրլն դոլար, ապա 2015-ին՝ 1,55տրլն:

 4. Եթե Չինաստանը ձևավորվել է որպես ժամանակակից տնտեսություն՝ վարելով բացության քաղաքականություն դեպի աշխարհի շուկաները և գնալով համագործակցության Արևմուտքի հետ, ապա Ռուսաստանը, կազմակերպելով իր ինտեգրացիոն նախագիծը, շրջվում է դեպի Արևելք՝ թիկունքը դեմ տալով Արևմուտքին: Նա ներքաշվում է մայրցամաքային տարածություն, մինչդեռ Չինաստանը կողմնորոշվում է դեպի օվկիանոսային առևտուրը, ինչը Ռուսաստանում շատ թույլ է զարգացած:

Ուստի չինացիները ռուսական նախագիծը շատ հարցերում փակուղային են համարում, և  ՉԺՀ-ԵԱՏՄ համագործակցությունը Պեկինի համար առաջնահերթ խնդիր չէ:

Չինաստանն ունի սեփական ինեգրացիոն նախագծերը: Նախ, նրա հիմնական ուղղությունը ոչ թե հյուսիս-արևմուտքն է, այլ՝ հարավը: 2010թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ազատ առևտրի գոտին հարավ-արևելյան Ասիայի երկրների հետ: Այդ պատճառով ԵԱՏՄ-ՉԺՀ առևտրատնտեսական համագործակցության մասին պայմանագիրը դժվար թե իր մեջ ներառի ազատ առևտրի գոտու մասին կետը, քանի որ այդ դեպքում Չինաստանը ստիպված կլինի այն համաձայնեցնել իր ասիական գործընկերների հետ կամ էլ վատացնել նրանց հետ առևտրի պայմանները, իսկ դա Պեկինին այժմ բոլորովին էլ հարկավոր չէ:

Չինական ինտեգրացիոն նախագծերը ենթարկվում են տնտեսական տրամաբանությանը և նախևառաջ՝ տեղական ապրանքների տարածմանը համաշխարհային շուկաներ, մասնավորապես՝ Եվրոպա: Ուստի եթե ԵԱՏՄ-ն հիմնականում ծառայում է Ռուսաստանի «ասիականացմանը», ապա չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությունը, որն իր մեջ ներառում է Նոր մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին և 21դ. ծովային մետաքսի ճանապարհը, ուղղված է դեպի Եվրոպա:

Սա է պատճառը, որ Չինաստանի հիմնական ուշադրությունն ուղղված կլինի դեպի Ղազախստան, Թուրքմենստան, Իրան և Հարավային Կովկաս, որտեղով կանցնեն դեպի Եվրոպա առավել շահավետ ուղիները: Ուստի Հայաստանի համար շատ կարևոր է զարգացնել Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունները և միանալ Հարավային Կովկասով անցնող տրանսպորտային ուղիներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: