ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աբխազիայում իրավիճակը բավական լարված է

Հուլիսի 5-ին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիան վերածվել էր զանգվածային անկարգույթան և ուղեկցվում էր իրավապահների հետ բախումներով: Մոտ երկու տասնյակ իրավապահներ և քաղաքացիներ ստացել էին տարբեր կարգի մարմնական վնասվածքներ: Ընդդիմության հիմնական պահանջներն էին նախագահի վստահության հանրաքվեի հետաձգումը և երկրի Ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձափշբայի հրաժարականը: Անկարգությունների արդյունքում, իշխանությունները ճնշմանը տեղի տալով, իր լիազորություններից ժամանակավորապես՝ մինչև դատախազության կողմից հետաքննության ավարտը,  հեռացրեցին Լեոնիդ Ձափշբային: Վերջինիս նկատմամբ ընդդիմության դժգոհությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ձափշբան իր աշխատակիցներին արգելել էր մասնակցել հանրաքվեին, ինչը որակվել էր որպես պաշտոնական դիրքի չարաշահում և ճնշում ենթակաների նկատմամբ: Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա երկրի նախագահ Ռաուլ Հաջիմբան արդեն իսկ հայտարարել է, որ ընդդիմության պահանջով նշանակված հանրաքվեն հետաձգել չի ստացվի, քանզի դա կլինի օրենսդրության խախտում:

Առաջին հայացքից հակասական թվացող այս իրավիճակը պարզաբանելու համար  փորձենք առավել մանրամասն անդրադառնալ նախատեսված հանրաքվեին: Ընդդիմության շարունակական ցույցերի և ճնշման արդյունքում Ադբխազիայի իշխանությունները համաձայնվել էին նախագահի վստահության հանրաքվե անցկացնել: Աբխազիայի ԿԸՀ-ն հունիսի 1-ին, ստանալով 46 հոգանոց նախաձեռնող խմբի դիմումը, տվել է իր համաձայնությունը: Ըստ որոշման՝ հանրաքվեն պետք է կայանա հուլիսի 10-ին և Աբխազիայի քաղաքացիները կպատասխանեն հետևյալ հարցեին. «Արդյո՞ք անհրաժեշտ եք համարում Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրությունների կազմակերպումը»: Չնայած հանրաքվեի անցկացումը եղել է հենց ընդդիմության պահանջներից, սակայն դրա նշանակումից հետո նույն ընդդիմությունը սկսեց դժգոհել անցկացման ժամկետից: Բանը նրանում է, որ հուլիսի 10-ը համընկնում է զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ շրջանին, և երկրորդ՝ մեկ ամիսն, ըստ ընդդիմության, բավարար չէ նախապատրաստման և քարոզչության համար: Հիմք ընդունելով այս պահանջներն՝ ընդդիմադիրները պահանջում էին նախագահի վստահության հանրաքվեն տեղափոխել աշուն: Իշխանությունները սակայն, անգամ անգամ զանգվածային անկարգություններից հետո, չընդունեցին ընդդիմության այդ պահանջը՝ հղվելով օրենսդրության վրա:

Ընդհանուր առմամբ Աբխազիայում իրավիճակը շարունակում է բավական լարված մնալ: Անկախության հռչակումից ի վեր նման զանգվածային բախումներով ուղեկցվող բողոքի ակցիաներ Աբխազիայում դեռևս չէին եղել: Այս բացասական նախադեպը, սակայն վկայում է, որ պետականաշինության ճանապարհին Սուխումիի զգալի հաջողությունների մասին խոսելու համար դեռ վաղ է: Մյուս կողմից բավական մեծ է երկրում առկա սոցիալական լարվածությունը՝ պայմանավորված թե՛ սոցիալ-տնտեսական խնդիրներով, թե՛ մարդու իրավունքների ոչ բավարար պաշտպանվածության մակարդակով, թե՛ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններով: Այս ամենը, բնականաբար, ստեղծում է լրացուցիչ մարտահրավերներ առանց այն էլ ոչ նախանձելի վիճակում գտնվող կիսաճանաչված Աբխազիայի համար:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: