ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աբխազիայում նախագահական ընտրությունների նախաշեմին ընդդիմության ներկայացուցիչը հանել է իր թեկնածությունը

EADaily

Ախբազիայի ընդդիմության ուժերի բլոկի ղեկավար Ասլան Բժանիան որոշում է կայացրել Աբխազիայում կայանալիք նախագահական ընտրություններում չառաջադրել իր թեկնածությունն առողջական խնդիրների պատճառով և կոչ է արել աջակցել «Ամցախարա» կուսակցության ղեկավար Ալխաս Կվիցինիային:

Նշենք, որ Աբխազիայի խորհրդարանը որոշում է ընդունել նախագահական ընտրություններն անցկացնել օգոստոսի 25-ին: Նախնական տվյալներով որոշված էր, որ պետք է անցկացվեր հուլիսի 21-ին: Ավելի վաղ Աբխազիայի բնակիչները բողոքի անժամկետ ակցիա էին հայտարարել նախագահի ընտրությունները մինչև աշուն հետաձգելու իշխանությունների հրաժարման պատճառով: Նրանք պահանջում էին հետաձգել ընտրությունների օրը, քանի որ ընդդիմությունից նախագահի պաշտոնի հիմնական թեկնածու Ասլան Բժանիան ծանր վիճակում հոսպիտալացվել էր: Ընտրությունների հետաձգման օգտին քվեարկել է 30 պատգամավորներից 25-ը: Ընտրությունները հետաձգելու որոշման ընդունման համար անհրաժեշտ էր 24 ձայն:

Ի դեպ նշենք, որ Բժանիան այս ընտրարշավի ֆավորիտն էր համարվում: Ընդդիմությունը և հասարակության մեջ շատերը վստահորեն հայտարարում են, որ նրան փորձել են թունավորել:

Աբխազիայում նախընտրական  ոչ պաշտոնական քարոզարշավը վաղաժամ է սկսվում: Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն Աբխազիայի արդարադատության նախարարությունում գրանցված քաղաքական կուսակցությունները գործող նախագահի լիազորությունները լրանալուց 5 ամիս առաջ, ինչպես նաև ընտրողների նախաձեռնող խմբերը (յուրաքանչյուրը բաղկացած առնվազն 10 մարդուց), որոնք իրենց թեկնածուներին աջակցելու համար հավաքել են ոչ պակաս քան 2000 ստորագրություն և ոչ ավել, քան 2500-ը:

Որպես կանոն, քաղաքական գործիչները սովորաբար զանգվածաբար սկում եմ նոր հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ ստեղծել և իրենց ուժերը փորձում են խորհրդարանական ընտրություններում: Մի փոքր ավելի ուշ սկսվում է ավելի ակտիվ փուլը: Քաղաքական գործիչներն ուշադիր ուսումնասիրում են ընտրական օրենսգիրքը և գրեթե միշտ գտնվում են կետեր, որոնք անհրաժեշտ է լինում «շտապ փոփոխել»:

Օրինակ 2019 թ. նախագահական ընտրություններից առաջ նման մի կետ դարձավ Աբխազիայում «Աբխազիայի Հանրապետության Նախագահի ընտրության մասին» սահմանադրական օրենքի տարիքային սահմանափակման կետը: Այսպիսով, ձմռան վերջում «Աբխազիայի ժողովրդական ճակատ հանուն արդարության և զարգացման» քաղաքական կուսակցությունը և «Արդար Աբխազիա» հասարակական կազմակերպությունը առաջարկեցին փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ և տարիքային ստորին շեմը բարձրացնել 35 մինչև 45, իսկ վերին տարիքային շեմը 65-ից 75: Առաջարկը միանգամից աջակցություն ստացավ մի քանի քաղաքական և հասարակական կազմակաերպությունների կողմից: Գաղափարի կողմնակիցների թվում էր, օրինակ, Վլադիմիր Դելբան, ով Աբխազիայի պետական համալսարանի պրոռեկտորն է, իսկ նախկինում եղել է երկրի ֆինանսների նախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: