ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինչև 2030թ. որո՞նք կլինեն Ասիայի 5 գլխավոր տնտեսությունները

www.turmir.by

 

Ներկայում մենք ականատես ենք լինում Արևելքի վերելքին՝ ի հակադրություն Արևմուտքում առկա խնդիրներին: Եթե 20դ. կեսերին Ասիային էր ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 20%-ը, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում է արդեն 40%, և այն մոտակա տարիներին ևս 20%-ով կաճի, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների: Իսկ Ասիայի առաջատար հինգ երկրները ոչ միայն այդ տարածաշրջանում գխավոր դեր կխաղան, այլև՝ աշխարհում, չնայած նրանք էլ իրենց սեփական խնդիրներն ունեն:

Խոսքը գնում է Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Ինդոնեզիայի և Հարավային Կորեայի մասին:

Չինաստանում 1978թ. Դեն Սյաոպինը սկսեց տնտեսական բարեփոխումներ անցկացնել, որոնց շնորհիվ երկրում թույլատրվեց մասնավոր սեփականությունը, սկսեցին օտարերկրյա ներդրումներ հայտնվել: Արդյունքում չինական տնտեսությունն այնքան արագ թափով զարգացավ, որ 2010թ. դարձավ աշխարհի երկրորդ տնտեսությունը՝ հետևում թողնելով ճապոնիային:

ՉԺՀ ՀՆԱ-ի աճը տարեկան կազմում էր 10%: 2015թ. աճը դանդաղել է՝ կազմելով 6,9%, սակայն դա էլ չին ղեկավարության ռազմավարության մասն է. տնտեսական աճը դանդաղեցնել՝ շեշտը դնելով ապրանքների որակի, ներքին սպառման վրա: Ամերիկացի մասնագետների հաշվարկներով, մինչև 2030թ. չինական տնտեսությունը տարեկան կկազմի միջինը 5,2%, սակայն միևնույնն է, այն Ասիայում առաջատար կլինի:

Հնդկաստանը 2014թ. տնտեսության աճի ցուցանիշով Չինաստանից առաջ անցավ՝ այն հասցնելով 7,7%-ի: Այժմ Հնդկաստանը աշխարհի թվով յոթերորդ տնտեսությունն է: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով, 2019թ. այն արդեն կգրավի երրորդ տեղը՝ հետևում թողնելով Ճապոնիային: Նման աճի պատճառը նավթի, քարածխի և երկաթի հանքաքարի ցածր գներն են, սղաճը վերջին տասը տարվա մեջ ամենացածրն է:

Հնդկաստանում դեռևս շատ խնդիրներ կան՝ կոռուպցիա, բնայչության տարբեր խավերի միջև հսկայական տարբերություն, սակայն Համաշխարհային բանկը գտնում է, որ այս երկիրը կմնա աշխարհի ամենաարագ աճող խոշոր տնտեսությունը, ինչին նպաստում են պետական ներդրումները և կառավարման ոլորտում դրական բարեփոխումները: Կարելի է ասել, որ Հնդկաստանն Ասիայի ծագող աստղն է:

Դեռ մինչև վերջերս Ճապոնիան համարվում էր ասիական տնտեսական հրաշքի մոդել: 1960-1990թթ. նրա տնտեսությունն աճում էր տարեկան միջինը 16%, ինչի շնորհիվ այն դարձավ աշխարհի երկրորդ տնտեսությունը ԱՄՆ-ից հետո:

Սակայն վերջին տասնամյակում Ճապոնիան կանգնել է խնդիրների առջև, որոնք են՝ բնակչության ծերացումը և աշխատուժի կրճատումը, աճում է երկրի պետական պարտքը: Ուստի կառավարությունը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել՝ աշխատանքում ավելի շատ տարեց մարդկանց և կանանց ներգրավելու համար:

Ըստ կանխատեսումների, շատ շուտով Հնդկաստանը Ճապոնիային հետ կմղի չորրորդ տեղ:

Ինդոնեզիան, որն աշխարհում ամենաշատ մուսուլմանական բնակչություն ունեցող երկիրն է, հանդիսանում է Հարավարևելյան Ասիայի առաջատար երկիրը: Մասնագետների հաշվարկներով, մինչև 2030թ. երկրի միջին խավի թիվը կհասնի 90 միլիոնի:

 Ինդոնեզիայի խնդիրներից են կոռուպցիան, հետամնաց ենթակառուցվածքը, տնտեսության կախվածությունը Չինաստան՝ ռեսուրսների արտահանումից: Չնայած դրան սպասվում է, որ ինդոնեզական տնտեսության աճը տարեկան կկազմի 5,1%, ինչի շնորհիվ Ինդոնեզիան կարող է առաջ անցնել Հարավային Կորեայից և դառնալ Ասիայի չորրորդ տնեսությունը:

Հարավային Կորեան արտահանման վրա կողմնորոշված տնտեսություն է, երկրորդը՝ Գերմանիայից հետո: Քանի որ կորեական արտահանման քառորդ մասն ընկնում է Չինաստանին, չինական տնտեսական աճի դանդաղեցումը բացասաբար է անդրադառնում Կորեայի տնտեսության վրա: Դրան ավելացնենք նաև բնակչության ծերացման և աշխատուժի կրճատման խնդիրները:

Իրավիճակը շտկելու համար կորեական կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ներքին պահանջարկը խթանելու համար, մասնակցում է ազատ առևտրի վերաբերյալ տարբեր համաձայնագրերի: Իսկ աշխատուժի անբավարարության հարցը լուծում է կանանց և տարեց քաղաքացիներին աշխատանքի մեջ ներգրավելու հաշվին: Այս միջոցների արդյունքում սպասվում է, որ հարավկորեական տնտեսության աճը տարեկան կկազմի 2,8% մինչև 2030, ինչի շնորհիվ Հարավային Կորեան Ասիայում կզբաղեցնի հինգերորդ տեղը:

Ասիական երկրները գնալով ավելի ու ավելի նկատելի տեղ են զբաղեցնում համաշխարհային տնտեսությունում և արդեն համարյա հավասարը հավասարի հետ մրցակցում են ԱՄՆ-ի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: