ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Բոլորը պետք է հասկանան մի բան. վերադարձ չի կարող լինել անցյալին, այդ թվում՝ սահմանների առումով». Դ. Բաբայան

newspress.am

«Արցախի անկախության ճանաչմանն ու բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանն այլընտրանք չկա»: Artsakhpress-ի փոխանցմամբ այս մասին լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում շեշտել է Դավիթ Բաբայանը:

 Նա նշել է, որ «Ադրբեջանը պնդում է փուլային տարբերակը, որը գործընթացը ձգձգելու եղանակներից մեկն է և առավել շահեկան դիրք ստանալու ձգտում: Եթե Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ շահագրգռված է հարցի կարգավորմամբ և չի տեսնում այլ տարբերակ, քան փուլայինը, ապա այդ դեպքում թող ճանաչի Արցախի անկախությունը, մենք էլ կճանաչենք Ադրբեջանին ու կնստենք բանակցային սեղանի շուրջ և կսկսենք քննարկել տարբեր հարցեր: Այլ տարբերակ չկա: Պետք է լինի Արցախի անկախության ճանաչումը, լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնումը, իսկ մնացածը ցույց կտա ժամանակը: Միևնույն ժամանակ պետք է բոլորը հասկանան մի բան. վերադարձ չի կարող լինել անցյալին, այդ թվում՝ սահմանների առումով»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Մեկնաբանելով  ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե այս անգամ  կողմերը շատ ավելի մոտ են հաջողության հեռանկարին, քան երբևէ, Դավիթ Բաբայանը ընդգծել է, որ ամենայն հավանականությամբ դա վերաբերում է սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրմանը:

«Հաշվի առնելով այն, որ ներկայումս ընթանում են լուրջ քննարկումներ մեխանիզմների ներդրման հարցի շուրջ, կարծում եմ, որ այդ հայտարարությունը դրան է վերաբերում, որովհետև այս փուլում մենք Ադրբեջանի կողմից չենք տեսնում որևէ քայլ` ուղղված համապարփակ կարգավորմանը: Ի հակադրություն դրան՝ շարունակվում են ապակառուցողական հայտարարությունները: Չնայած Ադրբեջանի հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ առկա անհամաձայնությանը, այնուամենայնիվ բացեիբաց դրա մասին չեն խոսում: Հետևաբար` պետք է սպասենք և աշխատենք այս մեխանիզմների ներդրման ուղղությամբ»,-ասել է Դավիթ Բաբայանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    20°   
    18.05.2024
    21°   
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: