ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղության գործընթացի ճարտարապետությունը. դասեր մերձդնեստրյան հակամարտության կարգավորուման և Կիպրոսի փորձից

Արդեն երկրորդ անգամն է, ինչ Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների համար կազմակերպվում է հակամարտությունների կարգավորման վերաբերյալ թրեյնինգ-սեմինար: Հուլիսի 9-12-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած  «Խաղաղության գործընթացի ճարտարապետությունը. դասեր Մերձդնեստրյան հակամարտության կարգավորուման և Կիպրոսի փորձից» թեմայով միջոցառումը:  

Որպես բանախոսներ հրավիրվել էին մարդիկ, ովքեր Մերձդնեստրյան հակամարտության և Կիպրոսի խնդրի շուրջ բանակցություններում ունեցել են և ունեն անմիջական մասնակցություն՝ դեսպան Վասիլի Շովան, ով փորձառու դիվանագետ է, Մոլդովայի Հանրապետության բանակցողը մերձդնեստրյան հակամարտության կարգավորման գործընթացում և պրոֆեսոր Ահմետ Սյոզենը,  ով մասնակցել է Կիպրոսի խնդրի բանակցություններին:

Չորսօրյա սեմինարի ընթացքում նշված բանախոսների, ինչպես նաև քաղաքական գիտությունների դոկտոր Քրիստելլա Յակինթոունի  հետ մասնակիցներն ուսումնասիրեցին նշված երկու հակամարտությունների տարբեր ասպեկտներն իրենց մանրամասներով՝ տարբեր իրենց բնույթով, սակայն հակամարտություններին անմիջապես առնչված մարդկանց նույն ցավը պատճառած: Հետաքրքրական է նկատել, որ սեմինարի ժամանակ երկու հակամարտությունների համատեքստում անդրադարձ կատարվեց նաև արտաքին դերակատարների, աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրություններին, որոնցից շատ հաճախ կախված է հակամարտութունների կարգավորման գործընթացը:

Հակամարտությունների քարտեզագրում, տեսական գիտելիքների ներկայացում, հակամարտության գոտիներում կարիքների և հետաքրքրությունների տարանջատման համար անհրաժեշտ հմտությունների ներկայացում, բանակցային գործընթացի մանրամասների և «առաջին ձեռքից » բանակցությունները վարելու մասին տեղեկության տրամադրում, հետդարձ դեպի պատմություն, Մերձդնեստրյան և Կիպրական հակամարտությունների լուծման առաջարկների ներկայացում. այս ամենը հարստացրեց ոչ միայն սեմինարի մասնակիցներին, այլև փորձագետներին, ովքեր ամբողջ միջոցառման ընթացքում սերտ համագործակցության մեջ էին գտնվում:

Սեմինարի մասնակիցներն էին ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ  Ազգային ժողովի, Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչներ:

Սեմինարն կազմակերպվել էր «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» (CMI) և իր գործընկեր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի կողմից` «Եվրոպական գործընկերությունը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: