Արա Քոչունյան. ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում փոփոխություններ տեղի կունենան (ԲԱՑԱՌԻԿ)
«Զարմանալով կարող եմ ասել, որ Թուրքիան ահավոր գիշերվանից հետո արթնացավ բավականին նորմալ: Զինվորական հեղաշրջման փորձը կասեցվել է, և իշխանություններն այժմ ամեն ինչ վերահսկում են երկրում: Ստամբուլում խանութներն արդեն բաց են, մարդիկ գործի են գնում, հանրային փոխադրամիջոցները մեծամասամբ աշխատում են», - այս մասին«Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշեց Թուրքիայի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը` խոսելով ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում տիրող իրավիճակի մասին:
Անդրադառնալով հեղաշրջման փորձի պատճառներին՝ Քոչունյանը նշեց, որ երկար ժամանակ է արդեն, ինչ Թուրքիայի իշխանություններն ահազանգում էին ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև «Զուգահեռ կառույց» խմբավորման հնարավար գործողությունների մասին, մասնավորապես՝ երկրին նրանց հնարավոր հասցնելիք վնասի կամ երկրում հնարավոր անկարգություններ սկսելու մասին: «Այդ կանխատեսումները, դժբախտաբար, երեկ գիշերն իրականացան: Թուրքիայում եղավ զինվորական հեղաշրջման փորձ, որը կանխվեց, և ողջ աշխարհն ականատես եղավ, թե Թուրքիայի ժողովուրդը՝ լսելով նախագահ Էրդողանի կոչը, ինչպես փողոց դուրս եկավ, ինչպես լցրեց երկրի մեծ քաղաքների հրապարակներն ու պողոտաները և տեր կանգնեց երկրի ժողովրդավարության համակարգին», - նշեց Քոչունյանը:
«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի խոսքով հետևանքները բավականին ծանր են և երեկ գիշերվանից հետո Թուրքիան այժմ դիմավորում է մի նոր քաղաքական ժամանակաշրջան, ինչը երկրի ներքաղաքական հավասարակշռության վրա անմիջական ազդեցություն կգործի: «Դեպքերի հենց առաջին րոպեներից սկսած ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, անգամ պետք է ասեմ՝ շտապել են երկրի իշխանություններին իրենց զորակցությունը հայտնել», - նշեց Քոչունյանը՝ հավելելով, որ մինչև մոտ անցյալ բավականին բևեռացված ներքաղաքական հարաբերություններ ունեցող Թուրքիայում այժմ իրավիճակ է փոխվել:
«Ինձ թվում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ էլ որոշ փոփոխություններ տեղի կունենան, մասնավորապես՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում: Առաջիկա ժամանակաշրջանում մենք կարող ենք հետաքրքիր իրադարձությունների ականատես լինել: Թուրքիայի ԶԼՄ-երը երեկ գիշերվանից արդեն տեղեկացնում էին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իրազեկված է բոլոր իրադարձություններից, պետքարտուղար Ջոն Քերին, ով գտնվում է Մոսկվայում, երեկ գիշերն արդեն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ: ԱՄՆ իշխանությունները բոլոր մակարդակներով իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիային: Չի բառառվում, որ թուրքական կողմն այդ զորակցության համատեքստում մի շոշափելի բան պահանջի ԱՄՆ-ից, քանի որ երկար ժամանակ է արդեն, ինչ Թուրքիան ակնկալում է «Զուգահեռ կառույցի» ղեկավարի արտահանձնում ԱՄՆ-ից: Այդ պահանջները կարող են նորից սկսել բարձրաձայնվել»:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 1,54 կմ/ժ