ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք իրավապաշտպան. մզկիթներից հնչող կոչերը հիշեցնում էին Ցեղասպանության ժամանակ մինարեթներից հնչող կոչերին (ԲԱՑԱՌԻԿ)

news.anotao.com

«Ռազմական հեղաշրջման մասին լուրերից հետո ողջ գիշեր մզկիթների բարձրախոսներից հնչում էին աղոթքներ և կոչեր՝ ուղղված մարդկանց՝  դուրս գալ փողոցներ «հանուն հայրենիքի և կրոնի»: Մարդիկ անմիջապես դուրս եկան հանրային վայրեր՝ ներառյալ Բոսֆորի կամուրջը, որը զինվորականները, բղավելով «Allahu Akbar» («Ալլահն ամենազոր է»), գրավել էին: Սա մի արտահայտություն է, որն օգտագործվում է այդ թվում նաև ԻՊ-ի զինյալների կողմից մարդկանց գլուխները կտրելիս կամ ինչ-որ վայրեր պայթեցնելիս: Ի վերջո զինվորները տեղի տվեցին և նրանցից մեկի կոկորդը կտրվեց, իսկ մի քանիսն էլ այլ վայրերում սպանվեցին», - «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշեց իրավապաշտպան, Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիայի Խտրականության և ռասիզմի դեմ հանձնաժողովի անդամ Այշե Գյունայսուն՝ խոսելով Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Նա նաև ավելացրեց, որ հաջորդ օրն էլ մարդիկ իրենց հեռախոսներին «Թուրքիայի Հանրապետության» անունից հաղորդագրություններ ստացան, որով կոչ էր արվում դուրս գալ փողոցներ և պաշտպանել «ժողովրդավարությունը»:

Ըստ Գյունայսուի՝ հեղաշրջման այս փորձը որևէ կերպ նման չէր նախկիններին: «Ես անձամբ 7 տարեկանից ականատեսն եմ եղել Թուրքիայում ռազմական հեղաշրջումներին՝ 1960թ-ի հեղաշրջումը, 1963թ-ի հեղաշրջման անհաջող փորձը, երբ Անկարայի օդում ռազմական ինքնաթիռներ էին թռչում, 1971թ-ի ռազմական միջամտությունը, այնուհետև 1980թ-ի սարսափելի ռազմական հեղաշրջումը: Այս մեկը թվարկվածներից և ոչ մեկի նման չէր: Այն չսկսվեց վաղ առավոտյան, այլ այն ժամանակ, երբ բոլորն արթուն էին՝ մոտավորապես ժամը 22:15-ին», - ասաց մարդու իրավունքների պաշտպանը:

«Ժամանելով Ստամբուլի օդանավակայան՝ նախագահ Էրդողանը ձախողված հեղաշրջման փորձն անվանեց «ընծա Ալլահի կողմից», և նա տարօրինակ ձևով ինքնավստահ և հզոր էր թվում: Ակնհայտ է, որ Էրդողանն այս ամենից դուրս կգա ավելի հզոր և ավելի վճռական՝ լռեցնելու ցանկացած քննադատություն՝ ուղղված իրեն», - նշեց նա:

Գյունայսուի խոսքով մզկիթներից հնչող կոչերը հիշեցնում էին Հայոց ցեղասպանության ժամանակ մինարեթներից հնչող կոչերին՝ «անհավատների դեմ գնալ սրբազան պատերազմի»:

«Սարսափում ես, երբ պատկերացնում ես այդ ժամանակները և իսլամի դերը Ցեղասպանության գործում, չնայած գիտեմ, որ հնարավոր չէ պատկերացնել Ցեղասպանությունը, այն աննկարագրելի մի բան է եղել», - ասաց Գյունայսուն՝ հավելելով. «Այսպիսով մենք՝ Թուրքիայում ժողովրդավարության ուժերը, մեզ ավելի մեծ վտանգի մեջ ենք զգում այս աճող հրապարակային հնարավոր իսլամական բռնություններից»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: