Մահապատժի վերականգնումը լուրջ հետընթաց կլինի Թուրքիայի համար
Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը տապալվեց, սակայն այն, բնական է, չի կարող անհետևանք մնալ երկրի համար: Անկախ այն հանգամանքից, թե ում կողմից էր կազմակերպված, և թե որքանով էին իշխանությունները տեղյակ կամ անտեղյակ այդ ամենից, մի բան հստակ է՝ նման ցնցումից հետո Թուրքիայի հետընթացը շատ ուղղություններով անխուսափելի է: Ի թիվս այլնի՝ երկրում արդեն խոսվում է մահապատժի վերականգման անհրաժեշտության մասին, ինչը Թուրքիայի պարագայում միանշանակ իրավական հետընթաց է:
Թուրքիայում վերջին անգամ մահապատիժ կիրառվել է 1984 թվականին, իսկ վերացրել է 2004-ին N5218 իրավական ակտով Քրեական օրենսգրքում կատարած փոփոխությունների արդյունքում՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակներում: Աշխարհի շատ երկրներ վաղուց հրաժարվել են պատժի այս տեսակից, սակայն մահապատիժն այսօր դեռ գործում է մի շարք երկրներում: Ժամանակակից աշխարհում մահապատժի իրականցմանը նախորդում է բավական երկարատև դատական գործընթաց, որը որոշ դեպքերում կարող է ձգվել նույնիսկ տասնյակ տարիներ, և որը տալիս է դատավճիռը բողոքարկելու իրական հնարավորություններ: Սակայն այս ամենը զարգացած, ժողովրդավար երկրներում: Թուրքիայի դեպքը այլ է, ուր իրավիճակը մեծ հավանականությամբ կարող է նմանվել Չինաստանի կամ Հյուսիսային Կորեայի վիճակին, որտեղ մահապատժի են ենթարկվում այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսին, օրինակ, որսագողությունն է: Թուրքիան, կարծես, գնում է այս ճանապարհով:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կարող հետաձգել ռազմական հեղաշրջումից հետո մահապատժի վերադարձը, քանի որ այդ է պահանջում Թուրքիայի ժողովուրդը: Իրականում ակնհայտ է, որ բոլորից շատ այդ է ցանկանում հենց ինքը՝ Էրդողանը, ով հետևողականորեն շարժվում է Թուրքիայում միանձյա բռնապետական ռեժիմի ամրապնդման ուղղությամբ: Մահապատժի առկայությունը երկրում ահուսարսափի մթնոլորտի պահանման ու այլախոհների հնարավոր անհնազանդութունները կանխելու գործուն մեխանիզմ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի պարագայում հաշված օրերի ընթացքում կավարտվեն դատական բոլոր գործընթացները՝ դե ֆակտո առանց բողոքարկման հնարավորության: Այս գործիքի միջոցով Էրդողանը կարճ ժամանակում կազատվի իր համար անցանկալի տարրերից: Ասվածի ապացույցն է նաև այն, որ Թուրքիայում հեղաշրջման տապալված փորձից հետո ձերբակալված անձանց ցուցակները նախապես էին կազմվել, և իշխանությունները միայն հարմար պահի էին սպասում նրանցից ազատվելու համար:
Ռազմական հեղաշրջման տապալումը ավելի ամրապնդեց Էրդողանի դիրքեր, իսկ մահապատժի առկայությունը հերթական գործիքն է դառնալու Էրդողանի ձեռքում՝ իր բռնապետական իշխանությունը ամրապնդելու գործում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ