Հոգեբան. շոգ եղանակը չի կարող խանգարել աշխատանքին, եթե կա համապատասխան հոգեբանական տրամադրվածություն (ԲԱՑԱՌԻԿ)
«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
- Ամառային շոգ եղանակին ինչպե՞ս հոգեբանորեն տրամադրվել աշխատանքային նորմալ գրաֆիկով աշխատելու համար:
- Ինչ վերաբերում է հոգեբանական մոտիվացիային, այն մեծամասամբ կախված է լինում ներքին գործոնից, և արտաքին գործոնները չեն կարող նշանակալի դեր ունենալ, եթե մարդն ունի աշխատելու մոտիվացիա: Հիմնական և լավագույն գործոնն աշխատանքը սիրելն է: Եթե ուշադիր լինեք` կնկատեք, որ անգամ գերծանրաբեռնվածությունը կամ շոգը չեն ազդում ձեր աշխատանքային կազմակերպվածության վրա, երբ դուք սիրով և հաճույքով եք այն իրականացնում: Սովորաբար աշխատանքային ռեժիմի կարգավորման դժվարությունները գերհոգնածության կամ աշխատանքը չսիրելու հետևանքն են: Որպեսզի ձեր աշխատանքային գրաֆիկը չտուժի, անպայման երեկոն լցրեք հաճելի պահերով, որոնք ձեզ դրական էներգիա կհաղորդեն հաջորդ աշխատանքային օրվա համար: Ցանկալի է՝ վաղ առավոտյան ֆիզիկական ակտիվություն, զբոսանք մաքուր օդում նախքան աշխատանքի գնալը: Հակված եղեք ցանկացած իրավիճակում փնտրել և գտնել դրականը, մտածեք «քայլ առաջ» տարբերակով:
Եթե այս ամենից հետո էլ չեք կարողանում կենտրոնանալ և աշխատել, նշանակում է՝ տարվա ընթացքում հոգ չեք տարել ձեր հանգստի մասին, և գուցե հենց հիմա անհրաժեշտ հանգիստը կազմակերպելու ժամանակն է:
- Արդյո՞ք եղանակային պայմաններն իսկապես ազդում են մարդու աշխատունակության վրա, թե՞ դա զուտ հոգեբանական գործոն է, որը մարդկանց ենթագիտակցության մեջ է:
- Ընդհանրապես, շոգը կարող է անհարմարավետության զգացում առաջացնել և փորձել խաթարել աշխատանքային նորմալ ընթացքը, սակայն, եթե ապահովենք օրգանիզմին շոգին դիմակայելու անհրաժեշտ միջոցներով, այն նվազագույն ազդեցություն կունենա աշխատունակության վրա: Օրինակ, բոլորս գիտենք, որ ամառային շոգ եղանակին օրգանիզմը հեղուկների կարիք ունի, քանի որ շոգը ջրազրկում է օրգանիզմը և այդպիսով ազդում մարդու ինքնազգացողության վրա: Հետևաբար, օրվա ընթացքում պետք է ջուր շատ խմել: Այլ կերպ ասած՝ եղանակային պայմանները կարող են ազդել օրգանիզմի բոլոր պրոցեսների վրա, իսկ հոգեբանական տրամադրվածությունը ընդունակ է այդ ազդեցությունն ավելի մեծացնել կամ նվազագույնի հասցնել:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ