ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոգեբան. շոգ եղանակը չի կարող խանգարել աշխատանքին, եթե կա համապատասխան հոգեբանական տրամադրվածություն (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:

 

- Ամառային շոգ եղանակին ինչպե՞ս հոգեբանորեն տրամադրվել աշխատանքային նորմալ գրաֆիկով աշխատելու համար:

- Ինչ վերաբերում է հոգեբանական մոտիվացիային, այն մեծամասամբ կախված է լինում ներքին գործոնից, և արտաքին գործոնները չեն կարող նշանակալի դեր ունենալ, եթե մարդն ունի աշխատելու մոտիվացիա: Հիմնական և լավագույն գործոնն աշխատանքը սիրելն է: Եթե ուշադիր լինեք` կնկատեք, որ անգամ գերծանրաբեռնվածությունը կամ շոգը չեն ազդում ձեր աշխատանքային կազմակերպվածության վրա, երբ դուք սիրով և հաճույքով եք այն իրականացնում: Սովորաբար աշխատանքային ռեժիմի կարգավորման դժվարությունները գերհոգնածության կամ աշխատանքը չսիրելու հետևանքն են: Որպեսզի ձեր աշխատանքային գրաֆիկը չտուժի, անպայման երեկոն լցրեք հաճելի պահերով, որոնք ձեզ դրական էներգիա կհաղորդեն հաջորդ աշխատանքային օրվա համար: Ցանկալի է՝ վաղ առավոտյան ֆիզիկական ակտիվություն, զբոսանք մաքուր օդում նախքան աշխատանքի գնալը: Հակված եղեք ցանկացած իրավիճակում փնտրել և գտնել դրականը, մտածեք «քայլ առաջ» տարբերակով:

Եթե այս ամենից հետո էլ չեք կարողանում կենտրոնանալ և աշխատել, նշանակում է՝ տարվա ընթացքում հոգ չեք տարել ձեր հանգստի մասին, և գուցե հենց հիմա անհրաժեշտ հանգիստը  կազմակերպելու ժամանակն է:

- Արդյո՞ք եղանակային պայմաններն իսկապես ազդում են մարդու աշխատունակության վրա,  թե՞ դա զուտ հոգեբանական գործոն է, որը մարդկանց ենթագիտակցության մեջ է: 

- Ընդհանրապես, շոգը կարող է անհարմարավետության զգացում առաջացնել և փորձել խաթարել աշխատանքային նորմալ ընթացքը, սակայն, եթե ապահովենք օրգանիզմին շոգին դիմակայելու անհրաժեշտ միջոցներով, այն նվազագույն ազդեցություն կունենա աշխատունակության վրա: Օրինակ, բոլորս գիտենք, որ ամառային շոգ եղանակին օրգանիզմը  հեղուկների կարիք ունի, քանի որ շոգը ջրազրկում է օրգանիզմը և այդպիսով ազդում մարդու ինքնազգացողության վրա: Հետևաբար, օրվա ընթացքում պետք է ջուր շատ խմել: Այլ կերպ ասած՝ եղանակային պայմանները կարող են ազդել օրգանիզմի բոլոր պրոցեսների վրա, իսկ հոգեբանական տրամադրվածությունը ընդունակ է այդ ազդեցությունն ավելի մեծացնել կամ նվազագույնի հասցնել: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: