ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեղծված վստահության ճգնաժամը կարող է լուծվել միմիայն քաղաքական ճանապարհով. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը  մշտապես գործել է իր քայլերը «Սասնա ծռերի» հետ համաձայնեցնելով ու երբեք բանակցություններ իրենց անունից չի վարել:  Այդ մասին ինքը Փաշինյանը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, հստակեցնելով Էրեբունու ՊՊծ գնդին հարող տարածքում ծավալվող իրադարձություններում իր մասնակցության հարցը, հայտնում է PanArmenian-ը:

«Ես երբեք չեմ հանդես եկել նրանց անունից: Բանակցում են «Սասնա ծռերի» և իշխանության ներկայացուցիչները... Եվ չկա որևէ գործողություն, որն իրենց հետ չի համաձայնեցվել, սկսած գրավված ՊՊԾ գնդի տարածքում նկարահանումներից», - ընդգծեց նա:

Անդրադառնալով գնդի տարածք սնունդ հասցնելու բարդություններին և հարցի շուրջ ծագած խնդիրներին, պատգամավորն ասաց, որ նման առաջարկով նրան էր դիմել Կարո Եղնուկյանն ու գունդը գրավածներից Վարուժան Ավետիսյանը համաձայն էր իր միջնորդությանը:

Փաշինյանը դատապարտեց տեղի ունեցող բռնությունները խաղաղ ցուցարարների հանդեպ:

«Ստեղծված վստահության ճգնաժամը կարող է լուծվել միմիայն քաղաքական ճանապարհով», - շեշտեց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    24°  12° 
    12.05.2024
    22°  11° 
    13.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: