ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Лента.ру-ն հրաժարվել է տպագրել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանության դիրքորոշումը

kino-nik.ru

Ռուսական Лента.ру պարբերականը վերջերս հարցազրույց էր հրատարակել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Սրա հետ կապված Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը դիմել է պարբերականի խմբագրությանը՝ խնդրելով հրատարակել վերոնշյալ հարցազրույցի հետ կապված Ադրբեջանի դեսպանության մեկնաբանությունը, տեղեկացնում է haqqin.az-ը:

Սակայն պարբերականը հրաժարվել է հրատարակել Ադրբեջանի դեսպանության դիրքորոշումը: Միաժամանակ խմբագրությունը որպես պայման առաջադրել է Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հարցազրույցի անցկացումը:

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանության հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի դեսպանն այս հարցազրույցը դիտարկում է որպես «սադրանք» և նպատակահարմար չի գտնում պատասխանել պարբերականի հարցերին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: