ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Pokemon GO. ինչու՞ են մարդիկ այդքան տարված այս խաղով

youtube.com

Ճապոնական Պոկեմոնները ստիպում են ամբողջ աշխարհին անհանգստանալ: Շվեդիայի իշխանությունները խնդրել են խաղի հեղինակներին պոկեմոններին թաքցնել անվտանգ վայրերում, Հոնկոնգում ուժեղացրել են պոկեմոն խաղացողների նկատմամբ հսկողությունը, ճապոնական իշխանությունները խնդրում են պոկեմոններին Ֆուկուսիմայի տարածքում չթաքցնել և այլ:

Ի՞նչն է պատճառը: Պոկեմոնները  (Pocket Monster-ի կրճատումը, նշանակում է գրպանի հրեշ), իհարկե, նորություն չի. առաջին անգամ պոկեմոնները հայտնվել են 1996 թվականին, նրանց հեղինակն է գեյմդիզայներ Սատոսի Տադզիրին: Սակայն խաղի Pokemon GO տարբերակը իսկական նորություն է. նրանում օգտագործվել է այսպես կոչված  «լրացված» իրականություն: Այսպես, հեռախոսի վրայի տեսախցիկը վերլուծում է իրական աշխարհը և իրական աշխարհի ինչ-որ առարկայի վրա դնում է վիրտուալ պոկեմոնի, որին անհրաժեշտ է հեռախոսի էկրանի վրա հայտնված գնդակի միջոցով բռնել: Այսպիսով, այս խաղում հաջողության հասնելու համար ուղղակի անհրաժեշտ է դուրս գալ տնից և քո քաղաքում գրպանի հրեշներ փնտրել, որոնց բռնելուց հետո նրանք հավատարմորեն կծառայեն ձեզ: Նրանց հետագայում պետք է վարժեցնել՝ ուրիշ խաղացողների պոկեմոնների հետ մարտնչելու համար: Ընդհանուր առմամբ խաղում կա 151 պոկեմոն, որոնցից վեցը բացառիկ են՝ նախատեսված այս կամ այն մայրցամաքի համար:

Խաղը միանգամից դարձավ ամենաշատ ներբեռնվողներից. այն արդեն ներբեռնել են ավելի քան 75 մլն մարդ ամբողջ աշխարհում՝ չնայած, որ այն պաշտոնապես հասանելի է միայն ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում և Ավստրալիայում:

Առաջին հայացքից խաղը պետք է, որ որևէ մտահոգություն չառաջացնի, սակայն իրականում խաղացողները տարվելով դրանով հայտնվում են բավականին վտանգավոր վայրերում, միևնույն ժամանակ հաճախ պոկեմոն որսալու համար բավականին մեծ քանակությամբ մարդիկ հավաքվում են միևնույն վայրում, ինչը ևս ռիսկեր է առաջացնում: Այսպես, վերջերս Կանադայում կինը կրակել էր իր տան մոտ արդեն մի քանի ժամ պոկեմոն որսացող մարդկանց վրա: Խաղի մյուս բացասական կողմն այն է, որ ինչպես մյուս բջջային խաղերի նման այն խաղացողները տարվում են խաղով: Այսպես, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այնքան է տարվել խաղով, որ այն շարունակել է խաղալ կառավարության նիստի ժամանակ նախագահի ելույթի ընթացքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: