Իրանը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ իրականացնել հողմային էներգետիկայի ոլորտում
Էներգետիկայի, գազի, նավթի, նավթամթերքների և հանքարդյունաբերության բնագավառում հայ-իրանական համագործակցության ծրագրերի իրականացման ընթացքին, ինչպես նաև ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցերի քննարկման նպատակով հուլիսի 25-27-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այցի շրջանակներում Լ.Յոլյանը հանդիպումներ է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ Է. Ջահանգիրիի, էներգետիկայի նախարար Հ. Չիթչիանի, նավթի նախարար Բ. Զանգանեի, արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մ. Նեմաթզադեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքէջից:
Հանդիպումների ժամանակ, որոնք ընթացել են շատ ջերմ և բարեկամական միջավայրում, արծարծվել է հայ-իրանական, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Բոլոր հարցերի քննարկումներն անցել են փոխըմբռնման և համաձայնության բարձր մթնոլորտում։ Իրանական կողմն իր շահագրգռվածությունն ու պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության տարբեր ծրագրերի իրականացման, գործակցության դաշտի խորացման և ընդլայնման կապակցությամբ։ Անդրադարձ է կատարվել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ բարձրավոլտ օդային գծի, Մեղրի և Ագարակ համայնքների գազիֆիկացման ծրագրերին։ Դիտարկվել են Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման ծրագրի աշխուժացման, այլ եղանակներով իրականացման հնարավորությունները։
Հայ-իրանական և տարածաշրջանային համագործակցության շրջանակներում քննարկվել են փոխգործակցության ընդլայնման, գազի գնման և վաճառքի հետ կապված հարցերը։ Իրանի նավթի նախարարության հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ առաջիկայում հարցին վերջնական իրավական լուծում տալու վերաբերյալ։
Հանդիպումների ժամանակ իրանական կողմն իր հետաքրքրվածությունն է ներկայացրել Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրակացանելու, 50 մեգավատ ընդհանուր հզորությամբ հողմակայաններ կառուցելու, ինչպես նաև իրանական հեղինակավոր արտադրողների մասնաճյուղեր բացելու կապակցությամբ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 2,06 կմ/ժ