ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽ գլխավոր քարտուղար. Հավաքների ազատության իրավունքը պիտի ամբողջկանապես հարգվի

Reuters

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Երևանում ընթացող զարգացումների վերաբերյալ:

«Անհանգստությամբ հետևում եմ ԵԽ անդամ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, որտեղ արդեն մի քանի օր է զինված խումբը պատանդներ է վերցրել ոստիկանության բաժանմունքում: Ուզում եմ հիշեցնել, որ օրենքի գերակայությամբ ղեկավարվող երկրներում բոլոր կոնֆլիկտները պիտի լուծվեն քաղաքական երկխոսության, ժողովրդավարության սկզբունքների ու ստանդարտների հիման վրա», - ասել է նա:

Յագլանդը կոչ է արել բոլոր ներգրավված կողմերին «անհապաղ հանգուցալուծել վտանգավոր իրավիճակը և վերադառնալ ժողովրդավար մեթոդներին:

«Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը պիտի գերիշխեն: Հավաքների ազատության իրավունքը պիտի ամբողջկանապես հարգվի», - նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: