ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որոշ կենդանատեսակներ կվերանան մինչև 2100 թվական

www.emaze.com

Գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ, ամենայն հավանականությամբ, մինչև 2100 թվականը որոշ կենդանատեսակներ կվերանան: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են BioScience գիտական ամսագրում:

Գիտնականները մասնավորապես ուսումնասիրել են, թե ինչ արագությամբ է կրճատվում այս կամ այն կենդանատեսակի պոպուլյացիան: Ըստ մասնագետների՝ վերացման վտանգի տակ են արևմտյան գորիլան, սև ռնգեղջույրը, բենգալյան վագրը, վայրի ավանակը և բանտենգան (ցուլի տեսակ):

«Եթե մարդկությունը համապատասխան քայլեր չձեռնարկի, մեր սերունդներն այդ կենդանիների մասին կիմանան միայն հանրագիտարաններից: Նրանք բենգալյան վագրին կընկալեն այնպես, ինչպես մամոնտներին»,- ասվում է հոդվածում:

Մասնագտեները գտնում են, որ մարդկությունը պետք է հոգ տանի ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների մասին: Այս խդիրը պետք է կարգավորել համընդհանուր ջանքերով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    22°  13° 
    21.05.2024
    19°  14° 
    22.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: