ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երեխաներին տրվող անձնագրերի վավերականության ժամկետը փոխվել է

police.am

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում կատարվել է ևս մեկ փոփոխություն, որը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվող բիոմետրիկ անձնագրերի վավերականության ժամկետին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Փոփոխության համաձայն մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվելու է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը:  Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2016 թվականի օգոստոսի 6-ին: 

Մինչ փոփոխությունը սահմանված էր դրույթ, համաձայն որի մինչև 16 տարեկան երեխաներին բիոմետրիկ անձնագիր տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով:

«Նշված հանգամանքով պայմանավորված շրջանառության մեջ է դրվել նաև ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով մինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվող անձնագրերի վավերականության ժամկետի համար սահմանվելու է նույն ռեժիմը»,-ասել է Բիչախչյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: