ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ պետությունները սպառնում են սառեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները

www.milletpress.com

Թուրքիայի դուրս գալը ԵՄ-ի հետ կնքած միգրացիոն գործարքից կարող է «կործանարար» հետևանքներ ունենալ Եվրոպայի համար, ասել է Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն, հայտնում է Sputnik News-ը:

Ըստ նրա` եթե Թուրքիան բացի դարպասները, ապա կստեղծվի ամբողջ Եվրոպայի համար աղետալի մի իրավիճակ:

«Միջազգային հանրությունը պետք է մեծ ուշադրությամբ հետևի այս ամենին», - Repubblica-ին ասել է իտալացի նախարարը` շեշտելով, որ միգրացիան դառնում է «ճնշում գործադրելու հզոր գործիք»` ներառյալ տարբեր պետությունների դիվանագիտական հարաբերություններում:

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցն իր հերթին սպառնում է կասեցնել Թուրքիայի` ԵՄ անդամակցության բանակցությունների հետագա ընդլայնումը, ինչը կարող է վերջնականապես տապալել Բրյուսելի և Անկարայի միջև կնքված միգրացիոն գործարքը:

 «Ես ունեմ և՛ տեղ, և՛ ձայնի իրավունք ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդում: Այնտեղ քննարկվում է, թե արդյոք Թուրքիայի հետ բանակցություններում նոր գլուխ բացվելու է, թե՝ ոչ: Ես դեմ եմ դրան», - ասել է Կուրցը` ավստրիական Kurier թերթին տված հարցազրույցում:

«Մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմի ազատականացման հետ կապված չափորոշիչները չեն պահպանվի Թուրքիայի կողմից: Նույն կերպ չեն իրականացվել նաև անդամակցության բանակցություններից բխող պահանջները», - նշել է Կուրցը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վոլթեր Շտայնմայերը բանակցությունների հետ կապված նշել է, որ դրանք «նույնքան հաջող են, որքան և փակուղային», սակայն ինքը դեմ է դրանք ամբողջապես տապալելու մտքին` ասելով, որ պետք է ավելի լայն մտածել այն մասին, թե ինչ ձևաչափով կարելի է պահպանել կապերն Անկարայի հետ:

Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն իր հերթին ասել է, որ մոտ տասնամյակներում քիչ հավանական է Թուրքիայի` ԵՄ անդամակցությունը. «Ես չեմ հավատում, որ Թուրքիան մոտ ապագայում, այն է` հաջոդ 10 կամ 20 տարում, կարող է դառնալ ԵՄ անդամ»:

 Խնդիրն այն է, որ Թուրքիայի` ԵՄ անդամակցության պլանները լուրջ հարված ստացան Թուրքիայում տապալված ռազմական հեղաշրջման արդյունքում Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մահապատժը վերականգնելու առաջարկությամբ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան դուրս կգա փախստականների խնդրին առնչվող ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրից, եթե վերջնս հրաժարվի տրամադրել ազատ վիզային ռեժիմ:

Եվրոպացի նախարարների պնդումներին իր հերթին արձագանքել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը` նշելով, որ ԵՄ-ն չի կատարում Թուրքիայի առջև ստանձնած իր պարտավորությունները և ժամանակն է, որ հրաժարվի երկակի ստանդարտների քաղաքականությունից: «ԵՄ-ն արդեն ավելի քան 53 տարի է հիմարեցնում է մեզ: Մենք պարբերաբար ապացուցել ենք մեր ազնվությունը և նույնը ակնկալում ենք ԵՄ-ից», - ասել է Էրդողանը:

Այսպիսով, ակնհայտ է, որ Թուրքիայի և ԵՄ անդամ պետությունների հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխադարձ սպառնալիքների հիման վրա, որն անխուսափելիորեն կհանգեցնի վստահության մթնոլորտի ավելի ու ավելի նվազման: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: