ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք սպան ապաստան է խնդրել ԱՄՆ-ից

nationalturk.com

Թուրք սպան, որը ծառայում է ամերիկյան Վիրջինիա նահանգում՝ ՆԱՏՕ-ի ստորաբաժանումում, ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել նրան՝ կապված երկրում հուլիսի կեսերին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության աղբյուրներին։

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը հայտնել են, որ անցած ամիս ռազմածովային ուժերի փոխծովակալ Մուստաֆա Ուղուրլուի ձերբակալման հրաման էր ստացվել։ Նա չի ենթարկվել հայրենիք վերադառնալու հրամանին. հուլիսի 22-ին Ուղուրլուն իր ճանաչողական նշաններն ու անձը հաստատող փաստաթղթերը թողել է բազայում, ինչից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել։

Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները կանչել են ևս 2 սպայի։ Նրանցից մեկն արդեն վերադարձել է Թուրքիա, մյուսը շուտով կվերադառնա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: