ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերբիան հույս ունի մինչև 2020 թվականը դառնալ ԵՄ անդամ

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը իր երկրի խորհրդարանի վստահության ձայնը ստանալուց հետո հայտարարել է, որ ԵՄ-ին նամակ հղելով`պահանջել է ճշտել ԵՄ-ին անդամակցելու նպատակով 35 գլուխների շուրջ բանակցությունների սկսման և ավարտվելու ժամանակացույցը, հայտնում է The Express:

Ըստ Վուչիչի` Սերբիան հուսով է, որ մինչև այս տարվա ավարտը կսկսվի բանակցությունները, որոնք կավարտվեն 2019 թվականին, իսկ արդեն 2020 թվականից Սերբիան կդառնա ԵՄ-ի նոր անդամ:

 Բացի այդ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամից 1. միլիարդ 2 հարյուր միլիոն դոլար վարկ ստանալու դիմում է ներկայացնելու:

Համաձայն Վուչիչի հայտարարության` Սերբիայի նոր կառավարությունը մտադիր է սեփականաշնորհել արդյունաբերության, տնտեսության ու տրանսպորտի բնագավառներում աշխատող 73 ընկերությունների, որոնցից գլխավորը Բելգրադի օդանավակայանի սեփականաշնորհումն է:

Պաշտոնավարության նոր շրջանում Ալեքսանդր Վուչիչի ծրագրերից են նաև դատական ու տնտեսական ոլորտներում բարեփոխումները:

Ալեքսանդր Վուչիչի գլխավորած «Առաջադիմություն» ղեկավարող կուսակցությունն ապրիլին կայացած արտահերթ ընտրություններում կարողացավ խորհրդարանական անհրաժեշտ մեծամասնության ստանալ: Թեև Վուչիչի գլխավորած կուսակցությունը կարող էր միայնակ կառավարություն ձևավորել, սակայն նա գերդասեց պահպանել Սոցիալիստական կուսակցության հետ իր կոալիցիան: Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իվիչ Դաչիչը նոր կառավարության մեջ պահպանել է ԱԳ նախարարի պաշտոնը:

Իր բարեփոխական ծրագրերի իրագործման համար Սերբիայի վարչապետը խորհրդարանական հզոր մեծամասնության կարիք ունի ու այդ պատճառով էլ պահպանել է Սոցիալիստական կուսակցության հետ իր կոալիցան, հայտնում է PastToday-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: