Չինաստանի «նոր տնտեսական նորմալությունը»
Վերջերս շրջանառության մեջ է դրվել մի նոր եզրույթ՝ «նոր տնտեսական նորմալություն»: Բանն այն է, որ 2013թ. հոկտեմբերին կայացած Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նիստին ՉԺՀ ղեկավարությունը ներկայացրեց երկրի զարգացման նոր սկզբունքները, որոնք ստացան «նոր տնտեսական նորմա» անվանումը: Եվ Չինաստանը համակարգված ու նպատակային կերպով ստեղծում է դրա հիմքը: Վերջին տարիներին մոլորակի տարբեր ծայրերում տեղի ունեցող իրադարձությունները թույլ են տալիս խոսել այն մասին, որ աշխարհը թևակոխում է մի նոր փուլ՝ մոտենալով նոր տնտեսական, դրանից էլ բխող՝ քաղաքական, իրականությանը:
Ըստ էության, «նոր տնտեսական նորմալությունը» ողջ աշխարհը չինական ձևով բարեփոխելու և յուրացնելու բավականին հստակ ու կոնկրետ ծրագիր է: Այն ենթադրում է չինական կապիտալի արտահանման անցում համաշխարհային շուկայում իրական ակտիվների, նոր գլոբալ ֆինանսական համակարգի ստեղծում չինական յուանի, որպես կարևորագույն համաշխարհային արժույթներից մեկի, անմիջական մասնակցությամբ, ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի և այլ արևմտյան ֆինանսական ինստիտուտների արժեթղթերի գնման ծավալների կրճատում, Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների դերի իջեցում, երկրի տնտեսական զարգացման վերակողմնորոշում արտահանումից դեպի ներքին շուկա, պետական բանկերի վճռորոշ դերի պահպանում, «Մեկ գոտի, մեկ ուղի» ենթակառուցվածքային նախագծի զարգացում ողջ աշխարհով:
Սակայն այստեղ խոսքը չի գնում չինական տնտեսական էքսպանսիայի նոր փուլի մասին, քանի որ այդ ծրագրերից շատերը հայտնվել են այն պատճառով, որ անհրաժեշտ էր գտնել Չինաստանում գտնվող ոչ բավարար չափով պահանջված ու նույնիսկ ավելցուկային ֆինանսային և արտադրական հզորությունների համար արդյունավետ կիրառում: Սա է նոր իրականությունը՝ «նոր տնտեսական նորմալությունը»: Եվ փաստն այն է, որ Չինաստանը կառուցում է աշխարհի նոր ենթակառուցվածքը՝ թե բառիս բուն իմաստով, թե՝ փոխաբերական:
Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերությունների անկման ֆոնին չինական ներդրումները Եվրոպայում թռիչքաձև աճել են՝ հասնելով 18 մլրդ դոլարի, իսկ երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելի քան 615 մլրդ դոլար է: Չինաստանը ցանկանում է վերականգնել բանակցությունները ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին, և Brexit-ի ֆոնին չինական ներդրումներն ուղղակի փրկօղակ կլինեն եվրոպացիների համար: Պեկինը մտադիր է նաև առանձին հարաբերություններ զարգացնել Մեծ Բրիտանիայի հետ, որտեղ կա չինական ներդրումների զգալի ներկայություն և որը, ի դեպ, չինացիները դիտարկում են որպես Նոր մետաքսի ճնապարհի վերջին կետ:
Ենթակառուցվածքային նախագծերում Չինաստանի մասնակցության մասշտաբներն ուղղակի ապշեցնում են: Այսպես, ՉԺՀ-ն 42 մլրդ դոլար ներդնում է Պակիստանում Կաշգար-Գվադար բարձր արագության երկաթուղու շինարարության մեջ, Հարավարևելյան Ասիայում կառուցում է բարձր արագության երկաթուղիների ցանց, որոնք կմիացնեն Չինաստանը Լաոսի, Մյանմարի, Թայլանդի, Վիետնամի և Սինգապուրի հետ, իսկ արևմտյան ուղղությամբ կառուցվում է Չինաստան-Իրան բարձր արագության երկաթուղի Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի տարածքով՝ մինչև Պարսից ծոց այն երկարացնելու հեռանկարով:
Չինաստանն ակտիվ է նաև Աֆրիկայում՝ օգնելով կառուցել ավտոմայրուղիներ և երկաթուղիներ, որոնք կկապեն Աֆրիկյան Միության 54 երկրները միմյանց հետ: Չինացիներն այստեղ ներդրումներ են կատարում նաև գյուղատնտեսության, արդյունաբերության բնագավառներում: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ, ի տարբերություն Արևմուտքի, չինացիներն այստեղ ընդհանրապես չեն մտնում ներքին քաղաքականության մեջ և, ի պատասխան դրան, չինական օգնություն ստացողները նրանց պատասխան ծառայություն են մատուցում: Օրինակ, Ջիբութին Չինաստանին թույլ է տվել իր առաջին արտասահմանյան ռազմածովային բազան կառուցել Բաբ-էլ-Մանդեպի նեղուցի ափին, որը գտնվում է Հնդկական օվկիանոսի և Եվրոպայի միջև ծովային փոխադրումների հիմնական ուղու վրա:
Ամերիկյան մայրցամաքում Չինաստանն իրականացնում է գլոբալ ռազմավարական նշանակության մի նախագիծ: Դա Նիկարագուայի ջրանցքի կառուցումն է (երկարությունը կլինի մոտ 280կմ, խորությունը՝ 27կմ, լայնությունը՝ 226-530մ, կծախսվի մոտ 40մլրդ դոլար), որը կկապի Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները Նիկարագուայի լճի միջով: Երբ այն սկսի գործել, այն իր վրա կվերցնի ծովային բեռնափոխադրումների միջազգային շրջանառության 3,9%-ը: Բացի այդ, Չինաստանը մտադիր է 10 տարվա ընթացքում հատկացնել մոտ 250մլրդ դոլար Պերուում և Բրազիլիայում տարբեր ծրագրեր իրականացնելու համար, այդ թվում՝ ամբարտակների կառուցում, հանքավայրերի մշակում, գետերի յուրացում և ողջ Հարավային Ամերիկայով 5311կմ երկարությամբ բարձր արագության երկաթուղու կառուցում:
Մյուս ռազմավարական նշանակության ջրանցքը կառուցվում է Թայլանդում, Կրա պարանոցով, որի երկարությունը կլինի 100կմ, իսկ խորությունը՝ 26մ: Կրայի ջրանցքը Չինաստանին թույլ կտա վերահսկողություն տակ վերցնել աշխարհի նավթային ծովային փոխադրումների 1/3-ը և բոլոր բեռնափոխադրումների 1/4-ը:
Հատկանշական է, որ չինացիները սկսել են մեծ արագությամբ ակտիվներ գնել ԱՄՆ տարածքում: Եթե 2009-ին այդ նպատակի համար ծախսվել է 100մլն դոլար, ապա միայն այս տարվա առաջին կիսամյակում՝ 5մլրդ:
Իսկ վերջում նշենք, որ անցյալ ամիս Չինաստանի Հուբեյ նահանգի Ծինճոու քաղաքում բացվել է պատերազմի և հարստության աստված Գուան Յույի 59 մետրանոց արձանը, որը պատված է բրոնզով և կշռում է 1200 տոննա: Գիտենալով այն, որ չինացիները խորհրդանշաններին շատ մեծ ուշադրություն են դարձնում և ոչինչ հենց այնպես չեն անում, այս հսկայական արձանի բացումը մտածելու տեղիք է տալիս…
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ