Շուտով սեպտեմբերի 1-ն է. ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոցին (ԲԱՑԱՌԻԿ)
Երբ երեխան առաջին անգամ դպրոց է հաճախում, դա անշուշտ լուրջ և կարևոր իրադարձություն է նրա կյանքում։ Ինչպե՞ս կարելի է երեխային նախապատրաստել դպրոցին և հատկապես առաջին սեպտեմբերի 1-ին։
Գիտության և կրթության օրվան ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցեց ուսուցչուհի, մանկավարժ Սուսաննա Բարսեղյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ կարող են անել ծնողները փոքրիկին դպրոցի հանդեպ ճիշտ տրամադրելու և գրագետ կերպով դեպի նոր կյանք ուղղորդելու համար:
«Սեպտեմբերի 1-ն առաջին դասարանցու համար յուրահատուկ մուտք է դեպի մի նոր, զարմանալի աշխարհ, որը կփոխի մինչ այդ նրա մոտ ձևավորած կարծիքը կյանքի և շրջակա միջավայրի մասին: Ցանկալի է երեխային նախապես տրամադրել դպրոց հաճախելուն։ Պատմե՛ք նրան, թե ինչ լավ է դպրոցական լինելը, կիսվե՛ք Ձեր սեփական դպրոցական վառ հուշերով, խանդավառություն առաջացրեք դպրոցի նկատմամբ», - խորհուրդ տվեց Սուսաննան: Փոքրիկներին անմիջապես գրավում են նոր պայուսակը, նկարազարդ գրքերը, զանազան տետրերն ու մատիտները: Այս ամենը նրանք ընկալում են իբրև խաղալիքներ, ուստի գունեղ գրենական պիտույքի շնորհիվ ծնողը կարող է մեծ հետաքրքրություն արթնացնել երեխայի մոտ դեպի դպրոցը:
Սակայն, ըստ ուսուցչուհու, երեխաներին մինչ դպրոց գնալը հարկավոր չէ ծանրաբեռնել ու հատուկ գրել-կարդալ սովորեցնել: Դպրոցական առօրյան այդ դեպքում կարող է սկսել ձանձրալի թվալ, իսկ դասընկերների նկատմամբ կարող է մեծամտություն առաջանալ, եթե երեխան նախապես տիրապետի դպրոցական ծրագրին:
«Հետագայում ծնողի անկեղծ հետաքրքրվածությունը երեխայի դպրոցական ձեռքբերումների կամ բարդությունների նկատմամբ, ականջալուր լինելը նրա մանկական ուրախություններին կամ հոգսերին, կօգնեն երեխային ավելի ինքնավստահ զգալ»,- բացատրում է Սուսաննան: «Հաճախ խրախուսեք երեխային որևէ աշխատանք կատարելիս: Չէ՞ որ անպայման կգտնվի որևէ բան, որի համար արժե երեխային գովել։ Պատշաճ գովասանքն ու աջակցությունը կարող են բարձրացնել երեխայի ինքնագնահատականն ու նոր բարձունքների հասնելու ձգտումը»,- հավելում է նա:
Մանկավարժի խոսքերով՝ կտրականապես չի կարելի համեմատել երեխային ուրիշ երեխաների հետ, և անգամ սեփական ծնողի հետ, ով մանուկ հասակում գուցե և ավելի բարձր առաջադիմություն է ցույց տվել:
«Պետք է ընդունել, որ ամեն երեխա անհատ է և իրավունք ունի մյուսներից տարբերվել։ Բոլորովին պարտադիր չէ, որ երեխան դպրոցում այնպես սովորի, ինչպես իր ծնողն է ժամանակին սովորել», - եզրափակեց ուսուցչուհին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ