ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է ԱՄՆ-ը «սիրաշահում» Թուրքիային

Այս շաբաթ տեղի ունեցավ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի այցը Թուրքիա: Սա Թուրքիա  ԱՄՆ բարձրաստիճան առաջին պաշտոնական այցն էր հեղաշրջման  ձախողված փորձից հետո: Համաշխարհային, այդ թվում նաև` ամերիկյան ԶԼՄ-ների կողմից այցը ներկայացվեց որպես քայլ, որով ԱՄՆ-ը նպատակ էր հետապնդում հարթելու իր և Թուրքիայի միջև վերջին շրջանում առաջացած անհամաձայնությունները (ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի, Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների հետ կապված ԱՄՆ քննադատության, հեղաշրջման փորձին տրված արձագանքի և այլնի պատճառով):

Բայդենի՝ Թուրքիա այցի այս նպատակի մասին է խոսում նաև այն, որ այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահն, առնվազն իր հրապարակային մեկնաբանություններում, չանդրադարձավ վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող և ավելի ինտենսիվ բնույթ ստացած մարդու իրավունքների խախտումներին: Կարևոր է նկատել, որ այս փաստն աննկատ չմնաց անգամ նույն արևմտյան մամուլի կողմից, որը համեմատություն էր անցկացնում  Բայդենի ` հունվարին Թուրքիա կատարած այցի ժամանակ հնչեցրած քննադատությունների և նրա վերջին այցի հռետորաբանության միջև:

Հասկանալու համար, թե իրականում ինչ նպատակ է հետապնդում «նեղացած» Թուրքիային «սիրաշահելու» ԱՄՆ-ի փորձն` անհրաժեշտ է անդրադառնալ վերջին աշխարհաքաղաքական զարգացումների, մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև ռուս-թուրքական հաշտեցման հարցում ԱՄՆ որդեգրած դիրքորոշմանը:

Թուրքիա Բայդենի վերջին այցի ընթացքում սիրիական ճգնաժամի հարցում նկատվեց ԱՄՆ դիրքորոշման որոշակի փոփոխություն: ԱՄՆ փոխնախագահը հայտարարեց, որ Վաշինգտոնը կդադարի Սիրիայում քրդերին անմիջական օգնություն տրամադրել, եթե վերջիններս չկատարեն Թուրքիայի պահանջը և չանցնեն Եփրատ գետի արևելյան ափը: Իր հերթին, նախօրեին Սպիտակ տունն ուղղակի աջակցություն հայտնեց Թուրքիայի` Սիրիա ռազմական ներխուժմանը, ինչպես թուրքական իշխանություններն են բացահայտ հայտարարում, Իսլամական պետության (ԻՊ-ի) և քրդերի զինված ուժերի դեմ պայքարի շրջանակներում:

ԱՄՆ բացահայտ հակազդեցություն չդրսևորեց նաև ռուս-թուրքական հաշտեցմանը և Սիրիայում նրանց համատեղ գործողություններին: Անդրադառնալով Էրդողանի այցին ՌԴ, ինչպես նաև Սիրիայում ՌԴ-Թուրքիա համատեղ գործողություններին` ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նկատեց, որ իրենք ողջունում են ցանկացած քայլ, որն ուղղված է բոլորի համար սպառնալիք հանդիսացող ԻՊ ծայրահեղական խմբավորման դեմ պայքարին:

ԱՄՆ նման դիրքորոշման հիմքում ընկած են վերջինիս  կարճաժակետ շահերը:  Թուրքիայի և Ռուսաստանի՝ սեփական ռեսուրսներով ներգրավումն ԻՊ դեմ  պայքարում համապատասխանում է ԱՄՆ ներկայիս վարչակարգի՝  Մերձավոր Արևելքում որդեգրած քաղաքականության տրամաբանությանը` պայքարել այնտեղ գտնվող ծայրահեղական ուժերի դեմ` օգտագործելով հնարավորինս քիչ սեփական ռեսուրսներ: Այս առումով պատահական չէ, որ ԱՄՆ-ը մինչ այսօր  ԻՊ-ի դեմ պայքարում չի օգտագործել իր սեփական ցամաքային զորքերը և բավարարվել է միայն օդային հարվածներով:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Թուրքային սիրաշահելու նեկայիս փորձերին, ապա դրա հիմքում ընկած են ԱՄՆ արդեն երկարաժամկետ շահերը: Իրադարձությունների զարգացման երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ կփորձի չթուլացնել տարածաշրջանում իր դերակատարությունը՝ չկորցնելով  այնտեղ առկա իր լծակներն, այդ թվում նաև՝  իր ՆԱՏՕ դաշնակից Թուրքիային: Սրանով են, թերևս,  բացատրվում ԱՄՆ ներկայիս փորձերը  սիրաշահել Թուրքիային և օգնել նրան ԻՊ և քրդերի դեմ պայքարում:

Ուստի, ամփոփելով վերը նշվածը, կարող ենք փաստել, որ Թուրքիային սիրաշահելով` ԱՄՆ-ը հերթական անգամ աչք է փակում Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումների վրա՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս` փոխարենը տուրք տալով  տարածաշրջանում իր քաղաքական շահերին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: