Ինչո՞ւ է ԱՄՆ-ը «սիրաշահում» Թուրքիային
Այս շաբաթ տեղի ունեցավ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի այցը Թուրքիա: Սա Թուրքիա ԱՄՆ բարձրաստիճան առաջին պաշտոնական այցն էր հեղաշրջման ձախողված փորձից հետո: Համաշխարհային, այդ թվում նաև` ամերիկյան ԶԼՄ-ների կողմից այցը ներկայացվեց որպես քայլ, որով ԱՄՆ-ը նպատակ էր հետապնդում հարթելու իր և Թուրքիայի միջև վերջին շրջանում առաջացած անհամաձայնությունները (ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի, Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների հետ կապված ԱՄՆ քննադատության, հեղաշրջման փորձին տրված արձագանքի և այլնի պատճառով):
Բայդենի՝ Թուրքիա այցի այս նպատակի մասին է խոսում նաև այն, որ այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահն, առնվազն իր հրապարակային մեկնաբանություններում, չանդրադարձավ վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող և ավելի ինտենսիվ բնույթ ստացած մարդու իրավունքների խախտումներին: Կարևոր է նկատել, որ այս փաստն աննկատ չմնաց անգամ նույն արևմտյան մամուլի կողմից, որը համեմատություն էր անցկացնում Բայդենի ` հունվարին Թուրքիա կատարած այցի ժամանակ հնչեցրած քննադատությունների և նրա վերջին այցի հռետորաբանության միջև:
Հասկանալու համար, թե իրականում ինչ նպատակ է հետապնդում «նեղացած» Թուրքիային «սիրաշահելու» ԱՄՆ-ի փորձն` անհրաժեշտ է անդրադառնալ վերջին աշխարհաքաղաքական զարգացումների, մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև ռուս-թուրքական հաշտեցման հարցում ԱՄՆ որդեգրած դիրքորոշմանը:
Թուրքիա Բայդենի վերջին այցի ընթացքում սիրիական ճգնաժամի հարցում նկատվեց ԱՄՆ դիրքորոշման որոշակի փոփոխություն: ԱՄՆ փոխնախագահը հայտարարեց, որ Վաշինգտոնը կդադարի Սիրիայում քրդերին անմիջական օգնություն տրամադրել, եթե վերջիններս չկատարեն Թուրքիայի պահանջը և չանցնեն Եփրատ գետի արևելյան ափը: Իր հերթին, նախօրեին Սպիտակ տունն ուղղակի աջակցություն հայտնեց Թուրքիայի` Սիրիա ռազմական ներխուժմանը, ինչպես թուրքական իշխանություններն են բացահայտ հայտարարում, Իսլամական պետության (ԻՊ-ի) և քրդերի զինված ուժերի դեմ պայքարի շրջանակներում:
ԱՄՆ բացահայտ հակազդեցություն չդրսևորեց նաև ռուս-թուրքական հաշտեցմանը և Սիրիայում նրանց համատեղ գործողություններին: Անդրադառնալով Էրդողանի այցին ՌԴ, ինչպես նաև Սիրիայում ՌԴ-Թուրքիա համատեղ գործողություններին` ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նկատեց, որ իրենք ողջունում են ցանկացած քայլ, որն ուղղված է բոլորի համար սպառնալիք հանդիսացող ԻՊ ծայրահեղական խմբավորման դեմ պայքարին:
ԱՄՆ նման դիրքորոշման հիմքում ընկած են վերջինիս կարճաժակետ շահերը: Թուրքիայի և Ռուսաստանի՝ սեփական ռեսուրսներով ներգրավումն ԻՊ դեմ պայքարում համապատասխանում է ԱՄՆ ներկայիս վարչակարգի՝ Մերձավոր Արևելքում որդեգրած քաղաքականության տրամաբանությանը` պայքարել այնտեղ գտնվող ծայրահեղական ուժերի դեմ` օգտագործելով հնարավորինս քիչ սեփական ռեսուրսներ: Այս առումով պատահական չէ, որ ԱՄՆ-ը մինչ այսօր ԻՊ-ի դեմ պայքարում չի օգտագործել իր սեփական ցամաքային զորքերը և բավարարվել է միայն օդային հարվածներով:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Թուրքային սիրաշահելու նեկայիս փորձերին, ապա դրա հիմքում ընկած են ԱՄՆ արդեն երկարաժամկետ շահերը: Իրադարձությունների զարգացման երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ կփորձի չթուլացնել տարածաշրջանում իր դերակատարությունը՝ չկորցնելով այնտեղ առկա իր լծակներն, այդ թվում նաև՝ իր ՆԱՏՕ դաշնակից Թուրքիային: Սրանով են, թերևս, բացատրվում ԱՄՆ ներկայիս փորձերը սիրաշահել Թուրքիային և օգնել նրան ԻՊ և քրդերի դեմ պայքարում:
Ուստի, ամփոփելով վերը նշվածը, կարող ենք փաստել, որ Թուրքիային սիրաշահելով` ԱՄՆ-ը հերթական անգամ աչք է փակում Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումների վրա՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս` փոխարենը տուրք տալով տարածաշրջանում իր քաղաքական շահերին:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ցանկացած պահի կարող է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել Նա նաև ընդգծել է, որ գործողությունն ուղղված չի լինելու Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
- Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության...
- Ասադի վերջին հնարավորությունը Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը,...
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը...
- ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված...
- Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձևով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին:
- Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ