ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գալուստ Սահակյանն ընդունել է Բունդեսթագի պատգամավորին

parliament.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն օգուստոսի 29-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերթ Վայլերի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Ալբերթ Վայլերի ունեցած ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական և միջպետական հարաբերությունների առավել խորացման և զարգացման գործում:

Խորհրդարանի ղեկավարն արժևորել է ՀՀ Ազգային ժողովի և Բունդեսթագի համագործակցությունն ու շփումների ակտիվացումը: Ազգային ժողովի նախագահը ողջունել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված գերմանական կողմի ջանքերը: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը կարևոր է համարել Բունդեսթագի պատգամավորների այցերն Արցախ:

Գալուստ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագին 2016 թ. հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման համար: «Համոզված եմ, որ նման ոճրագործություններն ընդունելու և դատապարտելու ճանապարհով միայն հնարավոր կլինի կանխել դրանց կրկնությունն ապագայում»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Ալբերթ Վայլերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հատկանշական է համարել իր այցը Հայաստան՝ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունումից հետո: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Բունդեսթագի պատգամավորը ևս կարևորել է երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը, հարաբերությունների առավել խորացումը հատկապես տնտեսական ոլորտում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ալբերթ Վայլերը նշել է, որ Գերմանիան իր հերթին ջանում է անել հնարավորը տարածաշրջանային խաղաղության պահպանման համար:

Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ պարոն Վայլերի օժանդակությամբ կշարունակվի և առավել կզարգանա Գերմանիայի և Հայաստանի ավանդական ջերմ համագործակցությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայ-գերմանական կապերի ամրապնդման և միջխորհրդարանական կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ալբերթ Վայլերին պարգևատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: