ՀՀ կառավարությունը պետք է մեծացնի իր ներգրավվածությունը տնտեսության կառավարման մեջ. փորձագետներ
ՀՀ կառավարությունը պետք է էլ ավելի մեծ ներգրավում ունենա երկրի տնտեսության կառավարման մեջ, այդ թվում՝ մեծացնելով լրիվ և մասնակի պետական ձեռնարկությունների քանակը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները:
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի կարծիքով տնտեսության կառավարման գործընթացում պետության մասնակցության մեծացումը հնարավորություն կտա ընդլայնել կոոպերացիան ԵԱՏՄ մյուս գործընկեր երկրների հետ և զարգացնել վերջին տարիների ընթացքում անկում ապրած տնտեսության ճյուղերը, այդ թվում՝ գիտությունը, ինժեներական ուղղությունները և այլն: «Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական տարբեր գործընթացների բախման կետ»,- ընդգծել է Սաֆարյանը՝ նշելով, որ Արևմուտքի և Ռուսաստանի հակասությունները չպետք է անդրադառնան Հայաստանի վրա: Նրա համոզմամբ, տնտեսության տարբեր ճյուղերը, գիտությունը պետք է զարգանան այլ երկրների մասնավորապես՝ առաջին հերթին, Ռուսաստանի, ինչպես նաև Չինաստանի հետ սերտ համագործակցությամբ:
Եվրասիական փորձագիտական ակումբը երկու հետազոտություն է կատարել ինտեգրացիոն գործընթացների ներքո ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ, որոնց արդյունքները ներկայացվել են soyuzinfo.am կայքում: Սաֆարյանի խոսքով, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները կիսում են այն մոտեցումը, որ վառելիքի՝ նավթի և գազի, առքուվաճառքը ԵԱՏՄ շրջանակներում պետք է հնարավորինս շուտ սկսի իրականացվել ազգային արժույթներով: Նա նաև կարևորել է տարածաշրջանում Հայաստանի տնտեսական գրավչության մեծացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ Իրան-Հայաստան սահմանին ազատ առևտրի գոտու ձևավորումը: «Եթե այս կետը ստեղծվի, սա ևս մեկ կարևոր փաստարկ կծառայի Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման համար»,- ասել է Սաֆարյանը:
Փորձագիտական ակումբի անունից, Արամ Սաֆարյանը համոզվածություն է հայտնել, որ «Հայաստանում այսօր ճգնաժամի, տնտեսության ճահճացման, աննպաստ միտումների ֆոնի վրա միանգամայն հնարավոր է արդյունաբերական նոր ճյուղերի զարգացումը ոչ միայն գյուղատնտեսության մթերքի մշակման և վերամշակման, այլև այնպիսի ոլորտներում, ինչպես բարձր տեխնոլոգիաները, սարքաշինությունը և հատկապես ռազմաարդյունաբերական համալիրը»:
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանն, իր հերթին, նշել է, որ Հայաստանը պետք է զարգացնի տնտեսական համագործակցությունը բոլոր ուղղություններով՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ, թե՛ հարևան և այլն երկրների հետ: Նրա խոսքերով, Հայաստանի տնտեսության հիմնական նպատակը պետք է լինի արտահանման աճի ապահովումը, ներքին շուկայի գրավումը և զբաղվածության աճի ապահովումը: Արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ին պետք է լինի 30%, ասել է նա:
Թավադյանն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն ընձեռում է անհրաժեշտ պայմանները ՀՀ արտահանման աճի համար, բայց գրանցված արդյունքները դեռևս բավարար չեն: «Շեշտը պետք է դրվի պատրաստի արտադրանքի, կամ առնվազն կիսաֆաբրիկատների արտահանման վրա»,- ասել է Թավադյանը՝ պարզաբանելով, որ դա մի կողմից կապահովի անհրաժեշտ աշխատատեղեր, մյուս կողմից՝ կխթանի տնտեսության գիտատար ճյուղերի զարգացումը: Երկրի արտահաման աճի և ներդրումների գրավման տեսակետից նա հատուկ ուշադրություն է դարձրել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության վրա:
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական գիտությունների թեկանծու Աշոտ Թևիկյանն ընդգծել է, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.7 տոկոսով ի հաշիվ արտահանման և արդյունաբերության աճի: Ըստ կանխատեսումների, ՀՀ տնտեսական աճը մինչև տարվա վերջ կկազմի 2.5%: «Ապրիլյան պատերազմի հիմնական դասն այն էր, որ մեզ պետք է հզոր Հայաստան, որը բացի մեզանից, ոչ ոք չի կառուցի»,- շեշտել է Թևիկյանը՝ ընդգծելով, որ մեր առաջնահերթությունները պետք է լինեն գիտության վերածնունդը, տեխնոլոգիական արտադրանքի վերականգնումը, ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումը և զարգացումը:
Թևիկյանը նաև առաջարկում է ստեղծել մի կազմակերպություն, որը ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ կապահովի հասարակական մոբիլիզացիան՝ զարգացման արդիական մոդելին անցում կատարելու համար: Բացի այդ, արդյունաբերության զարգացման համար տնտեսագետն առաջարկել է կատարել մի շարք օրենսդրական փոփոխություններ և վերստեղծել Արդյունաբերության նախարարությունը:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ