ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրիան սպառնում է դատի տալ Հունգարիային

Roland Schlager / AFP

Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան հայտարարել է, որ իր երկիրը դատական հայց կներկայացնի Բուդապեշտի դեմ, եթե Հունգարիան հրաժարվի հետ ընդունել փախստականներին։ 

Նախարարի խոսքով՝ հարյուր հազարավոր ներգաղթյալներ Հարավային Եվրոպայի երկրներով ժամանել են Ավստրիա, Գերմանիա կամ Շվեդիա՝ Դուբլինյան համաձայնագրի խախտմամբ։ «Այդ կանոնները խախտած պետությունների կամ երկրների խմբի համար պետք է գործադրվեն իրավական հետևանքներ»,- հայտարաել է Սոբոտկան։

Ըստ Դուբլինյան համաձայնագրի՝ Եվրոպայում գտնվող փախստականները, ովքեր քաղաքական ապաստան են խնդրում, արտաքսվում են ԵՄ այն երկիր, որի սահմանով հայտնվել են ԵՄ տարածքում, և արդեն այնտեղ զբաղվում են նրանց գործերի ուսումնասիրմամբ։ Սակայն ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում նաև Հունգարաիան, հրաժարվում են հետևել այդ կանոններին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: