ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը հարձակողական զենք չի մատակարարում Ադրբեջանին և Հայաստանին. Ուորլիք

youtube.com

ԱՄՆ-ը Ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք է մատակարարում միայն պաշտպանողական նպատակներով և սահմանափակ քանակով: Այս մասին Интерфакс-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին զենք մատակարարելու և Հայաստանի ու Ադրբեջանի հետ ԱՄՆ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը:

«Մենք սպառազինություն չենք մատակարարում կողմերից և ոչ մեկին: Մենք մատակարարում ենք միայն պաշտպանողական զենք՝ շատ սահմանափակ քանակով: Ադրբեջանի հետ կապված մեր կոնգրեսում հատուկ մանդատ կա, որը թույլ չի տալիս մեզ մատակարարել զենք, որը կարող է օգտագործվել ԼՂ հակամարտությունում հարձակվողական գործողություններ իրականացնելու համար: Այսպիսով, մենք զենքի մատակարար չենք»,– ասել է Ուորլիքը: Միևնույն ժամանակ ամերիկացի համանախագահն ընդգծել է, որ իրենք հասկանում են, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս պարագայում տարբեր դիրքեր ունեն. «Ռուսաստանն ունի երկարատև կայուն հարաբերություններ երկու երկրների հետ և երկար ժամանակ է բարեկամական կապեր է պահում նրանց հետ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: